Նորություններ

Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ մահացության և հաշմանդամության հիմնական պատճառը

Ըստ ԱՀԿ-ի վերջերս հրապարակած զեկույցի տվյալների` ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) տարեկան 1,8 միլիոն կանխարգելելի մահվան պատճառ են դառնում և 514 միլիարդ ԱՄՆ դոլար են արժենում:

24/09/2025

«Ձգտելով կատարելության». մեկնարկեց միջազգային բժշկական համագումարը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 23-ին մեկնարկեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարը:

23/09/2025

Ընդլայնելով միջհամալսարանական գործակցությունը ֆրանսիացի գործընկերների հետ  

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Ֆրանսիայի Նիս քաղաքի Կոտ դ’Ազուր համալսարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության պայմանագրի շրջանակում սեպտեմբերի 22-ին հյուրընկալեց ֆրանսիացի գործընկերների մեծ պատվիրակությանը:

23/09/2025

Պլաստիկ վիրահատությունների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրները

Տասնամյակի սկզբից կոսմետիկ վիրահատությունների թիվը կրկնապատկվել է։  Գեղեցկության չափանիշները, որոնք ժամանակին անհասանելի էին թվում առանց որոշակի մոդելի հատուկ գենետիկական տվյալների հավաքածուի, այժմ կարելի է ձեռք բերել պլաստիկ վիրաբույժի այցելելուց:

22/09/2025

Էմիլ Մխեյանի 95-ամյա հոբելյանին. հիշելով ավագ ընկերոջն ու ուսուցչին

Բժշկական բուհում ավագներին հարգելու, նրանց ներդրումը կարևորելու ավանդույթը շարունակելով՝ «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրվում է կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Երեմի Մխեյանի 95-ամյա հոբելյանին, որը լրանում է սեպտեմբերի 20-ին:

20/09/2025

Խոլերայից մահացության աճը շարունակվում է երկրորդ տարին անընդմեջ՝ չնայած վարակի կանխարգելման և բուժման միջոցների առկայությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է 2024 թվականի խոլերայի վերաբերյալ համաշխարհային վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են խոլերայի դեպքերի թվի աճի մասին, այդ թվում՝ մահվան ելքով:

19/09/2025

Անվտանգ ներարկումները՝ վարպետաց դասի թիրախում

Բժշկական համալսարանում հերթական վարպետաց դասը` «Անվտանգ ներարկումների իրականացումը գործնականում» թեմայով, այս անգամ բուժքույրերի համար էր:

17/09/2025

ԵՊԲՀ ուսանողները՝ Հինդիի ազգային օրվան նվիրված մրցույթների հաղթողներ

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը սեպտեմբերի 15-ին կազմակերպել էր Հինդիի ազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ակտիվորեն մասնակցեցին նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները։

17/09/2025

Միտոքոնդրիալ հիվանդությունների համաշխարհային շաբաթ

Միտոքոնդրիալ հիվանդությունների համաշխարհային շաբաթը գլոբալ առողջապահական միջոցառում է, որն անցկացվում է ամեն տարի սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում և նպատակ ունի բարձրացնել միտոքոնդրիալ հիվանդությունների վերաբերյալ իրազեկությունն ամբողջ աշխարհում:

16/09/2025