Նորություններ

ԵՊԲՀ-ի հրավերով Հայաստանում է Ռուսաստանից ժամանած անվանի բժիշկ Ռուբեն Ազիզյանը

Այսօր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կազմակերպվել էր կլոր սեղան- քննարկում էնդոկրինոլոգների և էնդոկրին-վիրաբույժների մասնակցությամբ: Քննարկումը նշանակալից էր նրանով, որ իր մասնագիտական հարուստ փորձով կիսվեց Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը:

06/04/2019

95-ամյա ֆարմակոլոգիայի ամբիոնում նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում

ԵՊԲՀ  100-ամյակին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել հոբելյար ամբիոնները, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռևս Երևանի պետական համալսարանի  բժշկական ֆակուլտետում՝ 1924 թվականից։ Այս տարին հոբելյանական է նաև ֆարմակոլոգիայի ամբիոնի համար։

05/04/2019

Ագրարային համալսարանի ռեկտորը միացավ զինհաշմանդամների աջակցության ծրագրին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին այստեղ բուժում ստացող զինծառայողների հետ:

04/04/2019

«Սրտի ռիթմի եվրոպական ասոցիացիայի» համաժողովին հայ մասնագետները ներկայացրել են սրտաբանությանը վերաբերող արդի թեմաներ

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մարտի 16-ից 21-ը տեղի է ունեցել «Սրտի ռիթմի եվրոպական ասոցիացիայի» կողմից կազմակերպված ամենամյա համաժողովը, որին մասնակցել են ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանն ու նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Լուսինե Հազարապետյանը: 

03/04/2019

Մոլդովայում մեկնարկել է ՄԻՆԵՐՎԱ ծրագիրը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ Տնտեսագիտության ակադեմիայում մարտի սկզբին մեկնարկել է ՄԻՆԵՐՎԱ ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով և նպատակ ունի հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումն ու գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի շահառուների լայն շրջանակի համար:  ԵՊԲՀ-ն Հայաստանի, Մոլդովայի, Սլովենիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների 17 կրթական հաստատությունների հետ համատեղ կոնսորցիումի անդամ է:

03/04/2019