Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևի հետ: Այցի շրջանակում քննարկվեցին ռազմաբժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները:
01/04/2019ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանա-կան հիվանդանոցի՝ հանրապետությունում միակ Խաղաթերապիայի կաբինետի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ` առողջական խնդիրներ ունցող երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ավելի քան 25 բժիշկների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:
Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակը բժշկի մասնագիտությունն այլ տեսանկյունից դիտարկելն է, հանրության համար բացահայտել բժշկի կոչման արարչական կողմը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր տեղի ունեցավ հեռաբժշկության հնարավորություններով լսարանի բացումը:
Լսարանը հագեցած է հեռահաղորդակցության միջոցներով և նախատեսված է ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար:
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
Օրակարգի համաձայն՝ գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը ներկայացրեց 2018 թվականի ԵՊԲՀ գիտական գործունեության ամփոփ հաշվետվությունը: Գիտության գծով պրոռեկտորը նշեց, որ ավելացել են թեկնածուական և դոկտորական պաշտպանությունների թիվը:
Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատանքները՝ 2019 թվականի համագործակացության ծրագրերը նախանշելու համար։
ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ այսօր կազմակերպել էին հանդիպում ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների հետ՝ ներկայացնելու առաջնորդության զարգացման ծրագիրը՝ միտված երիտասարդների մասնագիտական և առաջնորդական ներուժի բացահայտմանը՝ միաժամանակ նպաստելով համայնքների զարգացմանը: