«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր նշվեց Միջինքը (Մեծ պահքի կեսը): Միջոցառմանը ներկա էին Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ: Հյուրերը բուժվող երեխաների համար բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց:
27/03/2019Օտաերկրացիների ուսուցման դեկանատն այսօր իր շուրջն է համախմբում շուրջ 1700 արտասահմանցի ուսանողի։ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական ու դեղագիտական ֆակուլտետներում օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Առաջին արտասահմանցի ուսանողները եղել են սփյուռքահայերը՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եթովպիայից, Իրանից, Իրաքից, Կիպրոսից, Հունաստանից և Բուլղարիայից:
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղյուրում
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ կլինիկական խորհրդի նիստ: Օրակարգի համաձայն՝ ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի և լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր:
Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։
Ավարտվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ 2019»-ը, որը կազմակերպում է ԵՊԲՀ ՈՒԽ Ուսանողական գիտական ընկերությունը: Շաբաթվա նպատակն էր հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի առանձնահատկություններին և գաղտնիքներին, ինչպես նաև նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումներին: Այս տարի ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման շաբաթը» նվիրված էր հոգեկան առողջությանը և հոգեկան խանգարումներին (Շիզոֆրենիա, Աուտիզմ, Օբսեսիվ-Կոմպուլսիվ խանգարում):