Ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20- ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը անծանոթ և կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Ցավոք հազարավոր հիվանդներ ամեն տարի մահանում են` չկարողանալով գտնել համատեղելի դոնոր:
16/11/2018Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես:
«Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնի լսարանում բժշկական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդիպելու Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան Եվրոպական հիվանդանոցի որովայնային օնկոլոգիական վիրաբուժության ծառայության ղեկավար, Ռենե Դեկարտի անվան Փարիզի VI համալսարանի «Բացառիկ դասի» պրոֆեսոր տիկին Աննե Բերգերի հետ:
Նոյեմբերի 14-ը դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ցավոք դիաբետով հիվանդացությունը ամբողջ աշխարհում տարեց տարի աճում է։ Դրան զուգընթաց զարգանում է գիտությունը, ընթացքի մեջ են շատ հուսադրող կլինիկական հետազոտություններ ուղղված դիաբետի վերջնական բուժմանը։ Միաժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառումը բարելավում է պացիենտների կյանքի որակը և գլիկեմիայի հսկողությունը։
ԵՊԲՀ քոլեջի «Բուժական գործ» մասնագիտությամբ 2017-2018 ուսումնական տարվա առաջին շրջանավարտներից չորսն այսօր ծառայում են Պաշտպանության բանակում: Ռազմաբժշկական ֆակուլտետից տեղեկացանք, որ չորս տղաներից է նաև քոլեջի շրջանավարտ 18-ամյա Գևորգ Գևորգյանը, ով արդեն մի քանի ամիս է` կատարում է Պաշտպանության բանակի առաջնագծի գումարտակներից մեկի բուժկետի պետի- բուժակի պարտականությունները:
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
32-ամյա Նարինե Միքայելյանն այս ուսումնական տարվանից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր է դեղագիտություն մասնագիտությամբ : Արցախի պետական համալսարանի շրջանավարտը տասը տարի առաջ է մասնագիտացել դեղագործական քիմիայի ոլորտում, սակայն ֆիզիկական սահմանափակ կարողությունների պատճառով (Նարինեի մոտ ի ծնե ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված) համապատասխան աշխատանք չգտելը և տարիների դադարի ընթացքում մասնագիտական բացերը լրացնելու մեծ ցանկությունը նրան կրկին բերեցին բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն այս անգամ ծննդավայրից հեռու Երևանում: