Իսրայելում նոյեմբերի վերջին 6-րդ անգամ անցկացվել է համաժողով «Բիոէթիկայի, բժշկական էթիկայի և առողջապահական իրավունք» թեմաներով: ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Սուսաննա Դավթյանը, ով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկական մասնաճյուղի վարիչն է, կիսվեց այդ օրերի տպավորություններով:
13/12/2018ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի թիվ 1 լսարանն այսուհետև կկրի նույն ամբիոնի դոցենտ Լիլիա Չիլինգարանի անունը։ Լսարանի բացմանը նվիրված միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընտանիքի անդամները ՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այլև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ։ Հուշագրերի համաձայն՝ կողմերը նախատեսում են համագործակցել մի շարք ուղղություններով՝ իրենց ջանքերն ու ներուժը համատեղելով ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տրամադրությունը տոնական էր:Այսօր «Միրզոյան» քառյակի երաժիշտները, միավորվելով ԵՊԲՀ ուսանողների, բժիշկների հետ, ապացուցեցին, որ տոն կարող է լինել նույնիսկ հիվանդանոցում, և դրա համար շատ բան հարկավոր չէ: Համերգից հետո երաժիշտներն ուրախացրին հիվանդանոցում բուժվող երեխաներին՝ տալով իրենց պատրաստած նվերները։
Այս անգամ, Հանրապետական ուսանողական մարզական խաղերի տղաների բասկետբոլի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի բասկետբոլի տղաների հավաքական թիմը, գրավեց երրորդ պատվավոր տեղը՝ պարգևատրվելով գավաթով, մեդալներով և պատվոգրերով:
Սիրելի ուսանողներ և դասախոսներ, սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որի նպատակն է բժշկական կրթության պատասխանատուներին ներկայացնել փոքր-ինչ այլ ձևաչափում՝ անդրադառնալով նրանց անցած ճանապարհին, արդիական հարցերին ու անելիքներին։
ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: Ջաբրաիլի զինվորական հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ:
Բժիշկների և սովորողների համար դեկտեմբերի 8-ին, 6-րդ լսարանում կայացավ Ուկրաինայից ժամանած անվանի բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոյի դասախոսությանը, որը նախատեսված էր մասնավորապես գաստրոէնտերոլոգների, էնդոսկոպիստների, վիրաբույժների, համար, սակայն մասնակցեցին տարբեր նեղ մասնագիտացում ունեցողներ։
Ավանդույթի համաձայն նոյեմբերի վերջին գիտության շնչով լցված շաբաթն այս տարի ունեցավ շուրջ 600 մասնակից: Շաբաթի մեկնարկը հայտարարած Ուսանողական գիտական օրվա ընթացքում բանավոր զեկուցմամբ հանդես եկան 8, իսկ պաստառային զեկուցմամբ՝ 20 ուսանող: Զեկուցողների կողմից ներկայացված թեզիսները կտպագրվեն ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտական պարբերականում: