Նորություններ

Խաղաթերապիան երեխաների համար օազիս է հիվանդանոցային աշխարհում

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանա-կան հիվանդանոցի՝ հանրապետությունում միակ Խաղաթերապիայի կաբինետի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ` առողջական խնդիրներ ունցող երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: 

01/04/2019

Երբ արարում են բժիշկները՝ բժշկում է արվեստը

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ավելի քան 25 բժիշկների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:
Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակը բժշկի մասնագիտությունն այլ տեսանկյունից դիտարկելն է, հանրության համար բացահայտել բժշկի կոչման արարչական կողմը:

29/03/2019

Հեռաբժշկության հնարավորություններով լսարան՝ «Մուրացան» հիվանդանոցում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր տեղի ունեցավ հեռաբժշկության հնարավորություններով լսարանի բացումը:
Լսարանը հագեցած է հեռահաղորդակցության միջոցներով և նախատեսված է ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար:

28/03/2019

Տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ

Օրակարգի համաձայն՝ գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը ներկայացրեց 2018 թվականի ԵՊԲՀ գիտական գործունեության ամփոփ հաշվետվությունը: Գիտության գծով պրոռեկտորը նշեց, որ ավելացել են թեկնածուական և դոկտորական պաշտպանությունների թիվը:

27/03/2019

ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով

Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատանքները՝ 2019 թվականի համագործակացության ծրագրերը նախանշելու համար։

27/03/2019

Հանդիպում ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների հետ

ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ այսօր կազմակերպել էին հանդիպում ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների հետ՝ ներկայացնելու առաջնորդության զարգացման ծրագիրը՝ միտված երիտասարդների մասնագիտական և առաջնորդական ներուժի բացահայտմանը՝ միաժամանակ նպաստելով համայնքների զարգացմանը:

27/03/2019

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնեցին Միջինքը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր նշվեց Միջինքը (Մեծ պահքի կեսը): Միջոցառմանը ներկա էին Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ: Հյուրերը բուժվող երեխաների համար բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց:

27/03/2019