Գերհագեցած աշխատանքային շաբաթը դեռ չի ավարտվել և այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց առողջապահության ոլորտի ևս մեկ վառ ներկայացուցչի։ Այսօր ընդունեցինք և պատվավոր դոկտորի կոչում շնորհեցինք ԱՄՆ 15 նահանգից 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար Մայք Սարյանին։
26/10/2018Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԵՊԲՀ-ում անցկացվեց «Օգնենք Հայաստանին պայքարել ալցհեյմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն էր իրազեկման և կրթության միջոցով օգնել Հայաստանին բարձրացնել ալցհեյմերի հիվանդության խնամքի մակարդակը:
Հայկական բարեգործական ընդհանուր Միության կենտրոնական վարչության անդամ, անվանի բժիշկ, բարերար Լևոն Նազարյանն այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի հետ այցելեց համալսարանական հիվանդանոցներ:
Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտն այսօր ԵՊԲՀ-ում էին: Պրոֆեսորները քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ-ին քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:
Կարդալ սկզբնաղբյուրում
Ռեկտորատի այսօրվա նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս: Հաստատվեց 2018-2019թթ. ուսումնական տարվա անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների ցանկը: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին բարձր առաջադիմությամբ սովորողներին՝ մաղթելով նորանոր կրթական հաջողություններ՝ ի նպաստ բժշկական մայր բուհի զարգացման:
Հարգելի՛ համալսարանականներ, ինչպես գիտեք վերսկսել են անգլերենի ուսուցման՝ երկար սպասված դասընթացները: 279 դիմածներից թեստավորման փուլն անցել է 174-ը, որից՝ 57-ը ԵՊԲՀ աշխատակիցներ են, 117-ը՝ ուսանողներ, 29-ը՝ կլինիկական օրդինատորներ:
ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովին զեկույցներ ներկայացրեցին առաջատար մասնագետներ, գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից: