Նորություններ

Երեկո նվիրված պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի անցած ուղուն

Երևանի «Մոսկվայի տանը» «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի շրջանակում հերթական հանդիպումը  նվիրված էր ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին:

07/06/2018

Հայտնի են այն ուսանողների անունները, ովքեր պրակտիկա կանցնեն Պիրոգովի և Սեչենովի անվան բժշկական համալսարաններում

Սիրելի ուսանողներ, ավարտվեց ՌԴ Մոսկվայի Ն. Ի. Պիրոգովի և Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական համալսարաններ, փոխանակային ծրագրի շրջանակներում, պրակտիկա անցնելու նպատակով դիմած ուսանողների ընտրությունը: Ստորև ներկայացնում ենք մրցույթը հաղթահարած ուսանողների ցանկը: 

06/06/2018

Ապագա բժիշկը հաջողությամբ մասնակցել է Վարշավայի 14-րդ միջազգային բժշկական գիտաժողովին

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Հայրապետյանը Վարշավայի 14-րդ միջազգային բժշկական (“14th Warsaw International Medical Congress”) գիտաժողովի մասնակիցներից էր: Վարշավայում կայացած գիտաժողովի ընթացքում Լիանան հանդես եկավ երկու զեկույցով։

04/06/2018

Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

04/06/2018

ԵՊԲՀ-ում անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական բժշկական համալսարանում մայիսի 31-ին և հունիսի 1-ին, անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը, որի նպատակն էր բացահայտել ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և քննարկումների միջոցով փորձել գտնել ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները:

01/06/2018

Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր

ԵՊԲՀ-ում այսօր անցկացված գիտական խորհրդի նիստը մեկնարկեց համալսարանական հիվանդանոցների 2017 թվականի գործունեության հաշվետվությամբ: Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների անցած տարվա գործունեությունը:

30/05/2018

ԵՊԲՀ գիտնականները շարունակում են տպագրվել միջազգային ազդեցիկ ամսագրերում

Այս անգամ և ընդամենը մեկ օր տարբերությամբ «Free Radical Biology and Medicine» (5-ամյա ազդեցության գործոնը՝ 5.9) և «Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry» (ազդեցության գործոնը 4.2)՝ երկու հեղինակավոր ամսագրերում կարող եք արդեն գտնել Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի աշխատակիցների անուները և հպարտանալ:

30/05/2018

Բժիշկը նաև բարեկրթության խորհրդանիշ է. սեփական օրինակով ապացուցել է քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանը

Հավանաբար քչերը գիտեն, որ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը բժշկական թրուենթիզմի վառ ներկայացուցիչ էր: Հակոբյանների ընտանիքին ենք նվիրում «Բժշկի ուղին» շարքի 16-րդ թողարկումը: Բժշկական գերդաստանի պատմությունը մեզ է ներկայացնում Հակոբյանի կրտսեր դուստրը՝  ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Մարիա Հակոբյանը:

30/05/2018

ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, որն այսօր բացեց դռներն այցելուների առաջ եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով: Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկներն, այլև այս օրերին համալսարանում ընթացող Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովի մասնակիցները: 

26/05/2018