Համալսարանի միջազգային համագործակցության ընթացքին և հեռանկարներին էր նվիրված ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն իր զեկույցում ներկայացրեց կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու հետագա ծրագրերը: Նա անդրադարձավ այն բոլոր միջազգային կրթական ծրագրերին, որոնց անդամակցում է ԵՊԲՀ-ն:
28/02/2018Հնդիկ ուսանողներին վերաբերվող հարցերն էին այսօր Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար Գիտեշ Սարմայի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հանդիպման առանցքում:
Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ԼՕՌ պրակտիկայում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում արդեն ներդրվել են լազերային վիրահատություններ ԼՕՌ օրգանների հիվանդությունների կապակցությամբ:
2017 թվականի նոյեմբերի 15-ից Փարիզի համալսարանի պրոֆեսոր և Necker մանկական հիվանդանոցի բաժնի ղեկավար, անվանի պրոֆեսոր Ալեն Հովնանյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը: Հյուրընկալվող խմբի անդամները Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող լրատվամիջոցների լրագրողներ ու խմբագիրներ են, հանրային կառույցների հաղորդակցության բաժինների ղեկավարներ, ինչպես նաև հասարակական ճանաչում ունեցող անձինք:
«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժի 65-ամյա հոբելյանի առթիվ զրուցել ենք նրա հետ՝ հետաքրքիր մանրամասներով լեցուն կյանքի ու գործունեության մասին:
Երևանի պետական բժշկական համալսարանի 24-ամյա ուսանող Վիգնեշվեր Դուլասիդարանը մինչ Հայաստան գալը երազում էր վիրաբույժ դառնալու մասին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի հնդիկ ուսանողը սովորելու դեռ վաղ տարիներից հետաքրքրվում էր Հայաստանում գործող հիվանդանոցներով և բժշկական կենտրոններով:
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի ևս նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (FENS) կողմից հայտարարված ուղեղի ճանաչման շաբաթը (Brain Awareness Week) Հայաստանում կազմակերպելու և կազմակերպության միջոցառումների շարքում Հայասատանը ներկայացնելու հնարավորությունը երկրորդ տարին անընդմեջ ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒԽ ուսանողական գիտական ընկերությունը: