Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորաբաց Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկում են համալսարանի հնդիկ ուսանողների համար նախատեսված Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացները։ Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն այսօր ներկա էին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Յոգեշվար Սանգվանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
15/02/2018Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 200,000 նոր դեպք:
Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար բացված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կրկին մարդաշատ էր: Անվանի բժիշկները, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների բժիշկներն ու բուժաշխատողները շրջայց կատարեցին վերականգնողական կենտրոնում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական նշանակության «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունն այսօր ամփոփել է արդյունքները:
Այսօր՝ փետրվարի 9-ին, աշխարհի բժշկական հանությունը նշում է Ստոմատոլոգների միջազգային օրը: Ստոմատոլոգիան, բժշկագիտության կարևոր ճյուղերից մեկը համարվելով, համաչափ քայլերով առաջ է զարգանում բժշկագիտության մյուս ուղղություններին զուգահեռ՝ ապահովելով առաջընթաց:
«Մարդն իր գործի նվիրյալն է»,- տարբեր մասնագիտական շրջանակներում այս արտահայտությունը լսելու բազմաթիվ առիթներ ենք ունենում: ԵՊԲՀ-ի 100-ամյա տարեդարձին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքը շարունակում է ընթերցողին ներկայացնել բժշկական համալսարանի նվիրյալների կամ ինչպես ձևավորված ավանդույթի համաձայն նրանց հաճախ ենք անվանում նահապետների անցած ուղին: Համալսարանի նվիրյալներից և մասնագիտական գործունեությունը բուհին նվիրած երկարամյա մասնագետներից է Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վլադիմիր Շեկոյանը:
«Շնորհակալություն երկրորդ կյանք պարգևելու համար», – այս խոսքերով էր Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի պացիենտ Մ.Բ.-ն եկել հերթական այցին՝ հետվիրահատական 12-րդ օրը:
Տատիկս ականատեսն էր թուրքերի կողմից իր ամբողջ ընտանիքի գլխատմանը: Համալրելով հայդուկների շարքերը՝ նա տղամարդկանց կողքին կռվում էր թուրքերի դեմ… Ամերիկահայ ճանաչված սննդաբան Կարոլին Ապովյանը հպարտ է իր հայկական արմատներով, որոնք մշտապես ոգեշնչել և ուժ են հաղորդել նրան՝ ապրելու, կայանալու և երջանիկ լինելու այլ երկրում:
Հարգելի ուսանողներ և կլինիկական օրդինատորներ, օրեր անց կմեկնարկի գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի 2-րդ շրջափուլը, որին կարող են մասնակցել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի անգլերենի իմացությամբ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները: