Բժշկական տեխնիկաԻսրայելում դժգոհում են Հայաստանում ստացած բժշկական կրթության որակից. ԵՊԲՀ արձագանքը
22/06/2017Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է Կառավարման մագիստրոս որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայիում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Կենսաբժշկության կիրառական խնդիրները» թեմայով:
Այսօր բժշկական համալսարանում բացվեց Արյունաբանական կետ, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ։
Առաջին արդյունքը. Արյան դոնորի միջազգային օրը «Հանձնել արյուն և փրկել մարդու կյանք» խորագրի ներքո ԵՊԲՀ–ի ուսանողները և դասախոսական կազմը սեփական օրինակով որոշեցին ընդգծել և ցույց տալ արյան կամավոր դոնորության կարևորությունը:
ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների և ամբիոնի դասախոսների նախաձեռնությամբ կազմակերպվեց «Բժշական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողով՝ նվիրված Բժշկական հոգեբանության ամբիոնի 10-ամյակին։
Մեր համալսարանում հունիսի 9-ին անցկացվեց Եվրամիության «Հորիզոն2020» ծրագրի «Տեղեկատվական օր» միջոցառումը: «Հորիզոն 2020»-ը Եվրամիության հետազոտության և նորարարության ամենաընդգրկուն ծրագիրն է, որը նպատակ ունի նորարարության ու հետազոտության կապակցման միջոցով զարգացնել տնտեսությունը Եվրոպայում: Ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է 7 տարիների համար և կազմում է 80 միլիարդ եվրո, որից գրեթե 7 միլիարդը հատկացվել է «Առողջություն, ժողովրդագրական փոփոխություններ և բարեկեցություն» ոլորտին:
«ԵՊԲՀ ուսանողական գիտությունը աշխարհի տարբեր գիտական հարթակներում» խորագրի ներքո այսօր ևս ներկայացնում ենք գիտության մեջ ընդգրկված միանգամից երեքի մեր ուսանողներին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներ՝ Թամարա Հարությունյանը, Մանուշակ Ավագյանը և 4-րդ կուրսի ուսանող՝ Լիանա Հայրապետյանը, ովքեր հանդիսանում են բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներ, հրավեր էին ստացել մասնակցելու Սոֆիա քաղաքում անցկացվող «16-րդ Միջազգային բժշկագիտական կոնգրես»-ին: Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 700 ուսանողներ մոտ 60 երկրից: