Դեկտեմբերի 1-իՆ՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ինքնաթեստավորման քարոզարշավ անցկացվեց ԵՊԲՀ-ում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:
01/12/2017«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքներին նվիրված համաժողովում բարեվարքության կանոնակարգման ոլորտում այսօր ներկայացվեց նաև ԵՊԲՀ-ի կողմից իրականացված աշխատանքը:
ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստի առաջին հարցը նվիրված էր ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության 2016-2017թթ. ուսումնական տարվա հաշվետվության արդյունքներին:
«Գիտության շաբաթ 2017» միջոցառման Երիտասարդական գիտական օրվա ավարտին ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողներն ու գիտությամբ զբաղվող ուսանողների հետ քննարկվեցին գիտությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԵՊԲՀ նիստերի դահլիճում մեկնարկեց «Գիտության շաբաթ 2017» գիտաժողովը: Միջոցառման առաջին՝ ուսանողական գիտական օրը նվիրված է գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակին:
ԵՊԲՀ-ի իրավաբանական կլինիկան նախաձեռնել է հանդիպումների շարք ուսանողության հետ: Առաջին հանդիպումն անցկացվեց ԵՊԲՀ «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնում: