ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF), Համաշխարհային բանկի (World Bank) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) Արևադարձային հիվանդությունների համատեղ հետազոտական ծրագրի (TDR – Training in Tropical Diseases)` Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված գրասենյակի ավագ գիտնական, SORT IT (Structured Operational Research and Training Initiative) հատուկ նախագծի համակարգող Ռոնի Զաքարիան …
03/03/2026Առողջապահության և գիտության ոլորտի վառ ներկայացուցիչների հետ կյանքի տարբեր տարիներին արված լուսանկարները այսօր առանձնահատուկ արժեք են ստանում։
Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրը գլոբալ շարժում է, որն ուղղված է հնարավորությունների, ախտորոշման և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։
Ուսանողական գիտական ընկերությունը, Բժշկական գենետիկայի ամբիոնը և Բժշկական գենետիկայի հայկական ասոցիացիան փետրվարի 27-ին անցկացրին կոնֆերանս՝ նվիրված հազվադեպ հիվանդությունների համաշխարհային օրվան:
Անձնագրով՝ Սարգիս, ընկերների ու հարազատների համար՝ Սերգեյ, Սերյոժա կամ Սերժիկ, իսկ գինեկոլոգների, հազարավոր մայրանալ պատարստվողների և բժիշկների մի ողջ սերնդի համար՝ սիրելի Սարգիս Պատվականովիչ՝ ավագ սերնդի հայտնի անեսթեզիոլոգը, նորածինների ու մայրերի խաղաղ քնի պահապանը, ծննդաբերության ընթացքն անցավ ու անվտանգ դարձնողը, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գլխավոր բժիշկը։
Բժշկական մայր բուհում շարունակվում է Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Մասնագետ» ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս տարբեր դպրոցների աշակերտներին այցելել ԵՊԲՀ՝ հետագայում նեղ մասնագիտության հարցում կողմորոշվելու համար:
Գիտական խորհրդի այս ուսումնական կիսամյակի առաջին նիստը մեկնարկեց Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Յուրի Պողոսյանի 80-ամյակին ուղղված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական խոսքով։
Կինոն, երաժշտությունը, փորձառու մասնագետների և երիտասարդների ստեղծարար էներգիան միավորվել էին բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Ֆիլմակորդ» միջոցառման յուրօրինակ հարթակում:
Մանկությունն ու դեռահասությունը զարգացման առանձնահատուկ և վճռորոշ շրջաններ են, որոնք բնորոշվում են կենսաբանական, հոգեբանական, ճանաչողական և սոցիալական ոլորտներում ընթացող խորքային և ինտենսիվ փոփոխություններով։