Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 16-19-ը ԵՊԲՀ-ում կանցկացվի արդեն ավանդույթ դարձած Neuroscience Week 2026-ը։
Քառօրյա միջոցառման շրջանակներում նախատեսվում է հյուրընկալել մասնակիցներ տարբեր երկրներից։
Գիտաժողովը միավորելու է ուսանողների, երիտասարդ հետազոտողների, գիտնականների և դասախոսական կազմի ներկայացուցիչների՝ ստեղծելով գիտական մտքերի փոխանակման և համագործակցության յուրահատուկ հարթակ։
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն նեյրոգիտության արդիական և բազմաբնույթ թեմաներ՝ ներառյալ սթրեսի և տագնապի նեյրոբիոլոգիան, հիշողության մեխանիզմները, նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, ինչպես նաև նեյրոքիմիական գործընթացները։
Գիտաժողովի եզրափակիչ օրը՝ մայիսի 19-ը, կանցկացվի Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։
Միջոցառումն անվճար է ԵՊԲՀ-ի և Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ ։
Գրանցման վերջնաժամկետն է՝ մայիսի 4-ը։
Գիտաժողովի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Սիրով հրավիրում ենք միանալու նեյրոգիտության ոլորտի այս նշանակալի միջազգային իրադարձությանը և դառնալու գիտական առաջընթացի ակտիվ մասնակից։