Հարգելի գործընկերներ
Իմունականխարգելման համաշխարհային շաբաթվա շրջանակում՝ ապրիլի 28-ին ժամը 11:00, ԵՊԲՀ-ում (Կորյուն 2 հասցեում տեղակայված կարմիր դահլիճ) կանցկացվի «Պատվաստանյութերն աշխատում են յուրաքանչյուր սերնդի համար» թեմայով անվճար կոնֆերանս` «Համաճարակաբանների և մանրէաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ԵՊԲՀ-ի համատեղ նախաձեռնությամբ:
Թիրախային լսարան` բժիշկ-համաճարակաբաններ, բժիշկ-մանրէաբաններ, վարակաբաններ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, հանրային առողջության և առողջապահության մասնագետներ, բուժքույրեր։
Կոնֆերանսը կրեդիտավորված է, որի համար ավագ բուժաշխատողներին տրվելու է ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, միջին բուժախշատողներին` ՇՄԶ 2 տեսական կրեդիտ:
Գրանցումները տեղում:
Սիրով սպասում ենք բոլորին։
Մանրամասների համար զանգահարել՝ +37491375860