ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է աջակցել ապագա բժիշկներին` մասնակցելու սպորտային բազմաթիվ միջոցառումների՝ գրանցելով լավագույն արդյունքները: Ապագա բժիշկները հերթական հաջողությունն են ունեցել բազկամարտի միջբուհական 22-րդ առաջնությունում:
18/10/2021Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի մասնագիտական տոնը: Անեսթեզիան նյարդերի զգայունության կորուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է ցավազրկման, անզգայացման համար՝ վիրահատական միջամտությունների ժամանակ, ատամները բուժելիս, վնասվածքների դեպքում և բժշկական շատ այլ ուղղություններում:
«Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը, որը նվիրված է ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին այսօր շարունակեց իր աշխատանքները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովն ամփոփեց աշխատանքը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ամփոփվեց Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովը։ «Բուժօգնության ապահովումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վիրավորներին» խորագրով համաժողովը բժշկական բուհի հյուրընկալ տանիքի ներքո էր համախմբել հայ և ֆրանսիացի առաջատար մասնագետներին։
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի շրջանակում, երկու երկրի մասնագետները «Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ENMG) գնահատումը» թեմայով աշխատաժողովի շրջանակում անցկացրին ինտերակտիվ հանդիպում:
Կարդալ սկզբնաղբյուրում (tert.am)
Կարդալ սկզբնաղբյուրում (1lurer.am)
Կարդալ սկզբնաղբյուրում (ankakh.com)
Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության բժշկական և դեղագիտական ոլորտների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտի արդիականացման և բժշկական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հայ-չեխական գործակցության հեռանկարները: