Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 20-22-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Առողջապահության միջազգային համաժողովի» շրջանակում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Վ․Ա․ Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Եվգենի Շլյախտոյի հետ։
25/10/2021Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթանում է «Առողջապահության միջազգային համաժողով»-ը, որին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
Հայազգի ստոմատոլոգներ Ջեք Կումջյանը (ԱՄՆ), Գրեգորի (Կրիկոր) Կազանջյանը (ԱՄՆ) և Սերգեյ Գրիգորևը (Ռուսաստան) համալրեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսորների շարքը։
Ապագա մանկական նյարդավիրաբույժ Փայլակ Սուջյանը բժշկությունից բացի այլ ոլորտում իրեն երբևէ չի պատկերացրել: «Ինձ համար գոյություն ունի երկու մասնագիտություն՝ բժշկությունը և «մնացածը»։
Հոկտեմբերի 20-ին աշխարհը նշվում է Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիմնական նպատակը հիվանդության և նրա կանխարգելման մեթոդների մասին տեղեկատվության տարածումն է:
Ապագա մասնագիտական գործունեության հիմնասյունը բուհում ստացած գիտելիքներն են, որոնք ձեռք բերելու համար բժշկական համալսարանի սովորողները ջանք ու եռանդ չեն խնայում ուսումնառության առաջին 6 տարիների ընթացքում: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ, անվանական կրթաթոշակի արժանացած Իլոնա Մուշեղյանն այն սովորողներից է, որը փոքր տարիքից բժշկի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը վերածել է երազանքի, իսկ երազանքը` նպատակի։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Պողոսյանն առաջիկայում մասնագիտանալու է դիմածնոտային վիրաբուժության բնագավառում: Նա ԵՊԲՀ այն սովորողներից է, որը մասնագիտական ու մարդկային մեծ փորձ է ձեռք բերել Արցախյան վերջին պատերազմում. սկսել է ավելի շատ արժևորել կյանքը, գնահատել ժամանակն ու փայփայել մարդկանց:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է բուհի պատվավոր դոկտոր, Նյու-Յորքի համալսարանի վիրաբուժական և վերականգնողական ստոմատոլոգիայի գծով կլինիկական հայազգի պրոֆեսոր Բեդրոս Յավրու Սակուկին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Արայիկ Սարգսյանը բժշկական բուհի Հանրային առողջության ֆակուլտետի այցելու պրոֆեսոր է։ Նա ամերիկյան հայտնի “The Heart Institute” և “Cedars-Sinai” բժշկական կենտրոնների կլինիկական հետազոտող է, մասնագիտացումը՝ ուրոլոգիա։