ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Արյունաբանական կենտում ընթացիկ տարում հաստատված արյան դոնորների թիվն ավելի քան 540 է: Արյունաբանական կետն այսօր նշում է հիմնադրաման 2-ամյակն ու արյան դոնորի միջազգային օրը:
14/06/2019ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ԵՄ-Արևելյան գործընկերության հրավերով հունիսի 9-ից 12-ը Բրյուսելում մասնակցել է Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև գիտության, տեխնոլոգիայի և նորարարության բնագավառում համագործակցության ամփոփիչ ժողովին (“EU-EaP STI cooperation: Beyond 2020”):
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այսօր հյուրընկալեց Լոս Անջելեսի Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի ավարտական դասարանի մի խումբ աշակերտների: Սփյուռքահայ պատանիները կենտրոնում բուժվող զինվորներին նվիրեցին 11 համակարգիչ:
«Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում գործող պրոֆեսորական պոլիկլինիկայի նպատակն է ավելի հասանելի դարձնել ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար:
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբանության և գլոբալ առողջապահության պրոֆեսոր, Սիեթլի քաղցկեղի ալյանսի կրծքագեղձի կենտրոնի տնօրեն Ջուլի Գրալոուին, ինչպես նաև՝ Վաշինգտոնի համալսարանի կրծքագեղձի կենտրոնի գլոբալ ծրագրերի ղեկավար Ալիսոն Դվալաձեին և «Հենարան» հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ռեկտորի խորհրդական, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ու Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:
Սիրելի համալսարանականներ, դասախոսներ և սովորողներ, տեղեկացնում ենք, որ այսուհետև, ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գործունեության մասին կարող եք տեղականալ նաև վերազինված՝ muratsan.am նոր կայքի միջոցով։
Միքայելյան համալսարանական հիվանդանոցը մայիսի 18-19-ը հյուրընկալել էր Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանին:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի բուժանձնակազմի օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել 54-ամյա տղամարդու սրտի աշխատանքը: