Իսրայելից ժամանած 46 բժիշկներից և տեխնոլոգներից կազմված խումբն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Փորձի փոխանակման նպատակով հինգօրյա այցով Հայաստան ժամանած պատվիրակությունն իր մեկ օրն անցկացրեց տարածաշրջանում եզակի հնարավորություններ ունեցող վերականգնողական կենտրոնում:
14/05/2019Ամբողջ աշխարհում հիվանդացության և մահացության ցուցանիշներով սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղում են: Գաղտնիք չէ, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ հնարավոր է նվազեցնել հիվանդացության և մահացության ցուցանիշները։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությանը` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Շահրոխ Յուսեֆզադեի գլխավորությամբ:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ զրուցել ենք ԵՊԲՀ կուրսանտ Սենիկ Մատինյանի հետ, ով սեփական օրինակով ապացուցում է, թե ինչպես կարելի է համատեղել գիտությունը զինվորական ծառայության հետ։ Կուրսանտ Մատինյանը զորակոչվել է ամիսներ առաջ և ընտրել պաշտպանական գերատեսչության առաջարկած այլընտրանքային ծառայություններից մեկը։
Այսօր ապագա բժիշկները ԵՊԲՀ-ում կազմակերպել էին միջոցառում ՝ նվիրված մայիսյան եռատոնին և պարի միջազգային օրվան:
Ծրագիրը ոչ միայն ազգային երգերն ու պարերն էին, այլև պարերի ուսուցումը, որոնց շնորհիվ մայիսյան եռատոնի հաղթական շունչը փոխանցվեց ներկաներին:
Ավարտվեց Երիտասարդ հետազոտողների միության նախաձեռնությամբ կյանքի կոչված «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագիրը կրող միջոցառումների շարքը։
Կարիերայի կենտրոնը, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի հետ համատեղ, պատրաստել է ակնարկային տեսադասախոսություններ պետական ավարտական քննությունների սիմուլյացիոն բաղադրիչի ռենտգեն նկարների վերաբերյալ։
Այսօր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել էր Անգլիայի միջազգային բժշկական կրթության համագործակցությանանդամներին՝ պրոֆեսոր-բուժքույրերին, որոնք դասախոսություններով հանդես եկան՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով: