Մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը

ԵՊԲՀ-ում մեկնարկեց  «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը:

17/05/2019

Հայ բժիշկների աշխատանքների հերթական ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 13-ից  «Արարում են բժիշկ-գեղանկարիչ Արամ Շավերդյանի կոլեգաները, զարմիկները և համերկրացիները» խորագրով  ցուցահանդեսը ներկայացնում է հայ բժիշկների աշխատանքները:

17/05/2019

Բացառիկ դասախոսությամբ եզակի օր ԵՊԲՀ-ում

Շարունակելով ավանդույթները՝ բժշկական համալսարանի անմիջական հրավերով 6-րդ նոբելյան մրցանակակիրը կժամանի Հայաստան: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակներում Link between Nutritional infections and common human cancer զեկույցով հանդես կգա 2008թ. Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ զուր Հաուզենը:

17/05/2019

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հետ համագործակցությունը նոր փուլ է թևակոխում

ԵՊԲՀ-ում Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ համագործակցության հետագա ուղղությունները քննարկելու համար:

16/05/2019

Թեհրանի ամենավարկանշային համալսարանի պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներին: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել ԵՊԲՀ-ի փորձն ու ուսումնական ծրագրերը՝ հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով:

15/05/2019

Տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանս՝ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում

Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ուսանողական գիտական ակումբի տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանսը, որը կրում է հետևյալ խորագիրը «Ուսանողի առաջադեմ խոսքը սկիզբն է ժամանակակից բժշկության»:

15/05/2019

«Գենետիկայի նվաճումները» պատանեկան կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր «Հերացի» ավագ դպրոցի նախաձեռությամբ անցկացվեց «Գենետիկայի նվաճումները» պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը։ Երևանի 6 տարբեր դպրոցների աշակերտները («Այբ» դպրոց, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոց, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Ա. Շիրակացու ճեմարան) իրենց զեկույցներում անդրադարձան գենետիկայի ժամանակակից նվաճումներին, կիրառման ոլորտներին՝ ընդգծելով գենետիկայի կիրառման հնարավորությունները բժշկության մեջ:

14/05/2019

Բարդ վիրահատություն՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում կատարվել է 17-ամյա աղջկա լյարդի աջ բլթի ամբողջական և ձախ բլթի մասնակի հեռացում: Վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ: Չորս ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներն ընդամենը 150-200 գրամ արյան կորուստ են ունեցել, ինչը, սովորաբար, հնարավոր չի լինում, քանի որ այսպիսի վիրահատությունների ժամանակ հիվանդները մոտ 1-ից 1,5 լիտր արյուն են կորցնում:

14/05/2019

Նվաճվեցին արծաթե մեդալներ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-րդ հանրապետական ուսումնամարզական խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի տղաների առաջնության մրցումներին մասնակցում էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի բասկետբոլի հավաքական թիմը։

14/05/2019