Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին այստեղ բուժում ստացող զինծառայողների հետ:
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մարտի 16-ից 21-ը տեղի է ունեցել «Սրտի ռիթմի եվրոպական ասոցիացիայի» կողմից կազմակերպված ամենամյա համաժողովը, որին մասնակցել են ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանն ու նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Լուսինե Հազարապետյանը:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ Տնտեսագիտության ակադեմիայում մարտի սկզբին մեկնարկել է ՄԻՆԵՐՎԱ ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով և նպատակ ունի հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումն ու գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի շահառուների լայն շրջանակի համար: ԵՊԲՀ-ն Հայաստանի, Մոլդովայի, Սլովենիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների 17 կրթական հաստատությունների հետ համատեղ կոնսորցիումի անդամ է:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևի հետ: Այցի շրջանակում քննարկվեցին ռազմաբժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները: