ПРЕСТИЖНЫЙ ГРАНТ АРМЯНСКИМ УЧЕНЫМ

Կարդալ սկզբնաղբյուրում

26/03/2019

Համալսարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքները

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ կլինիկական խորհրդի նիստ: Օրակարգի համաձայն՝ ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի և լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր: 

23/03/2019

Հնդիկ ապագա բժիշկները նշել են գույների տոնը

Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։

22/03/2019

Ավարտվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ 2019»-ը

Ավարտվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ 2019»-ը, որը կազմակերպում է ԵՊԲՀ ՈՒԽ Ուսանողական գիտական ընկերությունը: Շաբաթվա նպատակն էր հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի առանձնահատկություններին և գաղտնիքներին, ինչպես նաև նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումներին: Այս տարի ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման շաբաթը» նվիրված էր հոգեկան առողջությանը և հոգեկան խանգարումներին (Շիզոֆրենիա, Աուտիզմ, Օբսեսիվ-Կոմպուլսիվ խանգարում):

22/03/2019

ԱՀԿ փորձագետները այցելեցին Բժշկական համալսարան

Ճանաչողական այցով Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան են այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետները: Հանդիպման ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետները հնչեցրին հարցեր, որոնք վերաբերում էին ԵՊԲՀ-ի կրթական համակարգին. բուհական, շարունակական կրթությանը, հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերին՝ հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու նպատակով:

22/03/2019

Իրանցի ուսանողները նշեցին Նովրուզը

Այսօր ԵՊԲՀ-ում, ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, իրանցիները տոնական մթնոլորտում, ազգային երգ ու պարով նշեցին Իրանի իսլամական հանրապետության Ամանորը՝ Նովրուզը: Նովրուզը՝ ըստ Իրանի օրացույցի, նշվում է գարնան առաջին օրը՝ մարտի 21-ին:

22/03/2019