Հիմք ընդունելով «Համալսարանի կարիքների համար կլինիկական օրդինատուրայում նպատակային ուսուցում կազմակերպելու մասին» կանոնակարգը, հայտարարվում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն՝ համալսարանի կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման պայմանով:
10/08/2022Համալսարանական ալերգոլոգների և իմունոլոգների թիմը սպասում է նոր երիտասարդների՝ համալրելու իրենց շարքերը: Կարևոր է իմանալ, որ ալերգոլոգները և իմունոլոգները հնարավորություն ունեն իրականացնելու ինչպես կլինիկական, այնպես էլ հետազոտական և կրթական գործունեություն։
ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը կազմակերպել էր անվճար նախապատրաստական դասընթացներ FMGE (Foreign Medical Graduates Examination)՝ արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով։
Օգոստոսի 6-ին անցկացվել է ConNect վիրաբուժական ծրագրի առաջին մասնակիցների ավարտական ամփոփիչ մրցույթը, որի նպատակը հուլիսին դասընթացներին մասնակցած ուսանողների տեսական ու գործնական հմտությունների օբյեկտիվ գնահատումն էր, ինչպես նաև նոր միջուսանողական կապերի ձևավորումը։
Հովհաննես Մանուկյանը բժշկական մայր բուհի այս տարվա շրջանավարտներից է: Նա Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է: Հովհաննես Մանուկյանը, գերազանցությամբ ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, 2016թ. առավելագույն միավորներով ընդունվել է ԵՊԲՀ, որտեղ նույն առաջադիմությամբ շարունակել է ուսումը, 2022թ. ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության մասնակցությամբ և Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի,
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Դավիթ Մակյանը Եվրոպական ուսանողական խաղերի կարատեի չեմպիոն է դարձել։ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացվող «Եվրոպական ուսանողական խաղեր-2022» մրցաշարի 75 կգ քաշային կարգում Դավիթն արժանացել է ոսկե մեդալի ՝ 5 մենամարտից 5-ում հաղթանակ տանելով։