ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ «Հերացի» ավագ դպրոցի սաները հնարավորություն ունեցան մասնակցելու առաջին բուժօգնության դասընթացի:
01/07/2022«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհդի հունիսի 29-ին հրավիրված նիստի օրակարգում էր մրցութային ընթացակարգերով ամբիոնների վարիչների և պրոֆեսորների պաշտոնների համալրման հարցը:
ԵՊԲՀ-ում գիտական խորհրդի նիստում նախքան օրակարգին անցնելը կատարած սխրագործությունների, հայրենիքի պաշտպանության գործում ծառայողական պարտքը կատարելու համար Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալով պարգևատրվեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Արարատի Նազանյանը:
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքում է, որն արտահայտվում է քթի փակվածությամբ, քորով, փռշտոցներով։ Այն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից է:
Ապագա բժիշկները, մասնագիտական գիտելիքներ յուրացնելուց բացի, շարունակում են սպորտային բազմաթիվ մրցումների, առաջնությունների մասնակցել՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ:
Հայաստանում գործող մանկական ուռուցքաբանության և արյունաբանության 3 բաժինները 2019 թվականին միավորվեցին Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի կամարների ներքո և ստեղծվեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որի ուռուցքաբանության բլոկը սկսեց ղեկավարել բժիշկ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանը:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» իրավաբանական ընկերության միջև կնքվեց փոխընմռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին:
ԵՊԲՀ ուսանողները, բժշկական կրթության հետ զուգահեռ, մշակութային կյանքում ակտիվ գործունեություն ծավալելով՝ ոգևորիչ օրինակ են դառնում ինչպես ուսանողների, այնպես էլ հանրության լայն շրջանակների համար: Մասնագիտական գիտելիքներով հարստանալուց բացի, շատ հերացիականներ այլ ոլորտներից ևս գիտակ են:
ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնը ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագրի տեղեկատվական օրվա շրջանակում հյուրընկալել էր «Apkarian» հիմնադրամի տնօրեն, նեյրոգիտության, անեսթեզիոլոգիայի, ֆիզիկական բժշկության և վերականգնման պրոֆեսոր, Հյուսիսարևմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկական դպրոցի ցավի տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ապկար Ապկարիանին։