«Սթրեսոլոգիա» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում հանրությանը ներկայացվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, անվանի հոգեբույժ, մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր Ադել Թադևոսյանի և ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, դոցենտ Վրեժ Շահրամանյանի համահեղինակությամբ «СТРЕСС-СЕКС-СОМА» գիրքը:
10/07/2022«Սթրեսոլոգիա» խորագրով գիտաժողովը, որն այսօր մեկնարկեց բժշկական մայր բուհի նիստերի դահլիճում, նվիրված է մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի 2֊րդ կուրսի ուսանողուհի Նարե Ղազարյանը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից է: Ապագայի ծրագրերով զինված նա վստահությամբ է անցնում մասնագիտական կայացման բարդ և պատասխանատու ուղին:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունքում կատարվում են տարբեր բարդությունների վիրահատություններ, որոնց շնորհիվ բարելավվում է բազմաթիվ մարդկանց կյանքի որակը, առողջությունը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանը, որը Երևանում է առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, դեսպանատան, դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչներ այսօր այցելեցին ԵՊԲՀ։
ԵՊԲՀ-ում քննաշրջանի ավարտին կմեկնարկի նոր` ConNect վիրաբուժական ծրագիրը, որը նախատեսված է համալսարանի 1-2-րդ կուրսի և քոլեջի ուսանողների համար։ Մեկնարկող ծրագիրը հետաքրքիր նախապատմություն ունի․ Այն մշակվել ու կյանքի է կոչվել բժշկական բուհի սովորողների ջանքերով:
2002 թվակականի Ընդհանուր բժշկության և Մանկաբուժության ֆակուլտետների շրջանավարտները 20 տարի անց հավաքվել էին բժշկական մայր բուհում: Մասնագիտության մեջ կայացած և հաջողությունների հասած բժիշկները վերհիշեցին ուսանողական տարիները, երիտասարդ օրերի գեղեցիկ ակնթարթների մասին պատմող տեսանյութ դիտեցին:
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կայացավ գաստրոսկոպիայի կաբինետի բացում: Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության այս ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար: