«Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում երիտասարդ գիտանականները կամփոփեն բժշկագիտության մեջ կատարված հետազոտությունները:
26/11/2018iMOON-ի ակումբի առաջին հանդիպման ընթացքում ակումբի մենթոր, ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց գիտականակումբի նպատակն ու պլանավորվող նախագծերը: Ակումբը փորձելու է միավորել իմունոլոգիայի չբացահայտված աշխարհով հետաքրքրվածներին և իրականացնել ինչպես հետազոտական, այնպես էլ առողջապահական մի քանի ծրագրեր:
Այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին անվանական կրթաթոշակներ շնորհվեց:
Անգնահատելի է գիտության դերը յուրաքանչյուր համալսարանի գործունեության մեջ։ Գիտությունն է խթանում առաջընթացը, նոր գաղափարները և ինովացիաները։ Հենց այդ նույն սկզբունքը գործում է նաև բժշկական համալսարանում։ Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ից 30-ը բժշկական համալսարանում տեղի կունենա ամենամյա «Գիտության շաբաթ 2018» գիտական միջոցառումը, որը ստեղծված է ամփոփելու նախորդ տարվա հետազոտություններն ու ձեռքբերումները բժշկագիտության ոլորտում։
FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի կողմից կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելության ընթացքում ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռաֆայել Ջուստը դասախոսեց ԵՊԲՀ-ում:
Այս շաբաթ ևս Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց խոշոր գիտնականի: FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի կողմից կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում ԵՊԲՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ աշխարհահռչակ գիտնական, ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, կգթ., պրոֆեսոր Ռաֆայել Ջուստը: Գիտնական, ով կանգնած է «Ուղեղի նախաձեռնություն» համաշխարհային նախագծի հիմքերում:
Երեքշաբթին ԵՊԲՀ-ում գիտական էր։ Հոկտեմբերի 30-ին 6-րդ լսարանում Ուսանողական խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության կողմից` Բրիտանական կենսաբանների ընկերության (the Company of Biologists) աջակցությամբ կազմակերպվել էր համաժողով` «Բացահայտելով հիվանդության մեխանիզմները» խորագրով։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԵՊԲՀ-ում անցկացվեց «Օգնենք Հայաստանին պայքարել ալցհեյմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն էր իրազեկման և կրթության միջոցով օգնել Հայաստանին բարձրացնել ալցհեյմերի հիվանդության խնամքի մակարդակը:
Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտն այսօր ԵՊԲՀ-ում էին: Պրոֆեսորները քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ-ին քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար: