ԵՊԲՀ School of success նախաձեռնությունն այսօր հյուրընկալել էր ԵՊԲՀ շրջանավարտ, այցելու պրոֆեսոր, Հարավային Ֆլորիդայի համալսարանի ուռուցքաբանական գիտությունների ամբիոնի դոցենտ, Մոֆիտ քաղցկեղի կենտրոնի Լեյկեմիաների և ոսկրածուծի փոխպատվաստման սեկցիայի ղեկավար, Քաղցկեղի ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի բաժնի կլինիկական և գիտական ղեկավար Նելլի Բեջանյանին։
28/03/2022Մեկդարյա բժշկական բուհի գործունեության պատմության վերջին 35 տարին կերտվել է հնդիկ ուսանողների, շրջանավարտների հետ մեկտեղ։ Հնդիկ շրջանավարտներից շատերը հաջողված մարդասիրական, մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում։
Արդեն 4 տարուց ավելի Մեծ Բրիտանիայում արդյունավետ գործունեություն է ծավալում ԵՊԲՀ շրջանավարտների միությունը, որի նախագահն է բժշկական բուհի հնդիկ շրջանավարտ Արուն Դաբասը։
Սանդիպ և Սիմա Սիրոհիները բժշկական 100-ամյա բուհի օտարերկրացի շրջանավարտների չորրորդ սերունդն են ներկայացնում։ 1990-ական թվականներին, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, միաժամանակ, հայ ժողովրդի հյուրընկալությունը վայելելով, ազգությամբ հնդիկ ապագա բժիշկներն ավարտեցին Երևանի պետական բժշկական ինստիտուտը։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Արայիկ Սարգսյանը բժշկական բուհի Հանրային առողջության ֆակուլտետի այցելու պրոֆեսոր է։ Նա ամերիկյան հայտնի “The Heart Institute” և “Cedars-Sinai” բժշկական կենտրոնների կլինիկական հետազոտող է, մասնագիտացումը՝ ուրոլոգիա։
Ապագա սրտաթորասային վիրաբույժ Բիսմի Էլիզաբեթ Բիժուն միշտ է երազել բժիշկ դառնալու մասին: Հնդկուհին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է: Ծնվել և մեծացել է Դելիում:
Բժշկական բուհի Ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին հպարտ է Հայաստանում ապրելու և սովորելու՝ իրեն ընձեռված հնարավորությամբ: