ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանն այս տարի ևս մարզակայն մեծ հաջողություններ են գրանցել: Քույր և եղբայր Մակյանները մարտի սկզբին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների կարատեի Հայաստանի ազգային առաջնությունը և հաղթելով՝ դարձել են Հայաստանի չեմպիոններ. Դավիթ Մակյանը՝ 75 կգ քաշային, իսկ Անիտա Մակյանը՝ 68 կգ քաշային կարգերում:
11/03/2020Մարտի սկզբին Ինդոնեզիայի Բալի կղզում է անցկացվել Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների (APASL) 29-րդ տարեկան համաժողովը, որին Հայաստանը և Երևանի պետական բժշկական բժշկական համալսարանն են ներկայացրել ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանության վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Եթե մարդու անատոմիայով եք հետաքրքրված և երբևէ անցնեք Կորյունի 2 հասցեով, ապա լավ հնարավորություն ունեք այցելելու ԵՊԲՀ անատամիոկանա մասնաշենքում տեղեկայված և անվանի բժիշկ-գիտնական Վահան Արծրունու անունը կրող անատոմիական թանգարան:
Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող օպերատիվ վիրաբուժության խմբակը, որը միտված է կատարելագործել ուսանողների գործնական հմտությունները, իր շուրջն է համախմբել ինչպես տեղացի, այնպես էլ՝ օտարերկրացի ուսանողներին:
Կարդալ սկզբնաղբյուրում (yerkir.am)
Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ գարնանային գեղեցիկ տոների մեկնարկի առթիվ։
ԵՊԲՀ մեկդարյա հոբելյանը հարազատ համալսարանի շուրջ է համախմբում Հայաստանում և հայրենիքի սահմաններից հեռու բնակվող հին ու նոր շրջանավարտներին։ Մեր ստեղծագործական թիմին առիթ ընձեռվեց հյուրընկալվելու բուհի ամենատարեց շրջանավարտներից մեկի՝ 1951 թվականին բժշկական ինստիտուտն ավարտած 94-ամյա Էլյա Հովհաննեսի Գրիգորյանի տանը։