Նորություններ

Գերմանացի պրոֆեսորները ԵՊԲՀ-ում դասախոսեցին ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացման և կառավարման մասին

ԵՊԲՀ-ում մեկնարկեց հագեցած օրակարգով «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» թեմայով համաժողով՝ Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորների մասնակցությամբ: 

11/09/2019

Մեկնարկել է Ուսանողական խորհրդարանի «Օրացույց» խորագրով ծրագիրը

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: ԵՊԲՀ Ուսանողական Խորհրդարանը իր նոր` «Օրացույց» խորագրով ծրագրի շրջանակներում այսօր հանդես եկավ ինքնասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառմամբ: 

10/09/2019

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից անցկացվեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ԵՊԲՀ-ում անցկացրեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր: DAAD Հայաստանյան գրասենյակի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանը ԵՊԲՀ աշխատակիցներին, ուսանողներին և կլինիկական օրդինատորներին ներկայացրեց դրամաշնորային ծրագրին մասնակցելու կարգը։

09/09/2019

Միջազգային ուսանողական համաժողովները հարստացնում են ապագա ակնաբույժի գիտելիքները

Մարիամ Ղազարյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է։ Դեռ նախորդ տարի մայիսին նա Սոֆիայում անցկացված ICMS- international conference of medical students 2019 համաժողովին  է մասնակցել, որը միավորել էր ավելի քան 300 ուսանող ամբողջ աշխարհից։ Ապագա բժիշկն այնտեղ ակնաբուժության թեմային վերաբերող զեկույցով է ներկայացել ու զբաղեցրել 3-րդ տեղը։

09/09/2019

ԵՊԲՀ-ում սերունդների կապը չի ընդհատվում. 30 տարվա շրջանավարտներն այսօր հարազատ բուհում էին

Հիմնանորոգված 4-րդ լսարանում 30 տարի առաջ բժշկական համալսարանն ավարտած ուսանողներն այսօր համախմբվել էին հարազատ բուհում: Նախկին շրջանավարտների մեծ մասն արդեն հայտնի բժիշկներ են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։ 

07/09/2019

Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսությամբ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 11-13-ը Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպում է «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» և «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմաներով կոնֆերանսներ, որի ընթացքում Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ հանդես կգան դասախոսությամբ, ինչպես նաև կքննարկվեն կլինիկական դեպքեր: Կոնֆերանսները կանցկացվեն համընթաց թարգմանությամբ:

05/09/2019

ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերաբացվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը: ԵՊԲՀ գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշեց՝ բժշկական կրթության զարգացման, առողջապահության ոլորտում մեծ ներդրման և ավանդի համար Երևանի պետական համալսարանի թիվ 4 լսարանն անվանակոչել բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունով:

04/09/2019

Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին: Եռագույնն այսօր հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն:

03/09/2019