Նորություններ

Կորոնավիրուսային համաճարակը փոխել է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ԵՊԲՀ ասպիրանտի ուսումնառության ընթացքը

 ԵՊԲՀ ասպիրանտը տպավորված է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ուսումնառության հնարավորությունից Մարտի 1-ից մայիսի 31-ը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի թերապիայի կլինիկայի սրտաբան, Սրտաբանության ամբիոնի ասպիրանտ, Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի և ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի դասախոս Անի Ռափյանը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրին:

13/07/2020

ԵՊԲՀ աջակցությամբ լույս են տեսել տեղեկատվական գրքույկներ ուսանողների և երիտասարդ բժիշկների համար

Ուսանողական խորհրդարանի և BIL:Armenia կազմակերպության կողմից առողջապահական ոլորտի ուսանողների և երիտասարդ բժիշկների համար ստեղծվել է երեք տեղեկատվական գրքույկ. «Ծխելու հետևանքները մաշկաբանի պրակտիկայում», «Ծխելը հղիության ընթացքում» և «Ծխելը թոքաբանի պրակտիկայում»:

10/07/2020

Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին

Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, համաճարակաբան, վարակաբան, հայտնի գիտնական, վիրուսային հեպատիտների մասնագետ Արփիկ Աշոտի Հասրաթյանը: 

08/07/2020

Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` սահմանափակելով մարդկային շփումները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2  վարակի  և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։

08/07/2020

Կլինիկական օրդինատորն ամեն օր ավելի շատ է սիրում ընտրած մասնագիտությունը

Շարունակելով համալսարանական ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին, այս անգամ ներկայացնում ենք մաշկաբանության և վեներոլոգիայի գծով երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Աննա Գասպարյանին։

08/07/2020

Լիբանանից Հայաստան և ԱՄՆ. ԵՊԲՀ շրջանավարտը վստահ է՝ բժիշկ լինելը գիտակցված մարտահրավեր է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, ԱՄՆ Մերիլենդի համալսարանի Նյարդա-վիրաբուժության բաժանմունքի ասիստենտ-պրոֆեսոր, ուրոլոգ և նյարդավիրաբույժ Գասպար Գելեջյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած սերնդի արժանի ժառանգն է:

07/07/2020

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ  ավելի հաճախ չեն  վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր ընթացքը և բարդությունների զարգացման մեծ ռիսկը: 

07/07/2020

Առաջնորդելով ապագան՝ Կարիերայի կենտրոնը նոր ծրագրերով կներկայանա համալսարանական լսարանին

Կարիերայի կենտրոնը ԵՊԲՀ երիտասարդ ստորաբաժանումներից է, որը գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է զբաղեցնել իր հաստատուն տեղը բուհի գործունեության մեջ։  Կենտրոնը ծավալում է  ուսումնական և խորհրդատվական աշխատանքներ. ապահովում է հարազատ բուհի հետ անընդհատ և շարունակական կապը, նպաստում է ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը: 

06/07/2020

ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ Հիպոկրատի երդումները հասել են իրենց նպատակին. 889 շրջանավարտ երդվեց

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ: 

02/07/2020