Կարդալ սկզբնաղբյուրում (operativ.am)
26/07/2019Կարդալ սկզբնաղբյուրում (shamshyan.com)
Ճշտգրիտ ախտորոշման համար յուրաքանչյուր հետազոտման մեթոդ պետք է ընտրվի բուժող բժշկի կողմից՝ հաշվի առնելով հիվանդության առանձնահատկություններն ու ընթացքը: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար Կարինե Գյոզալյանը ներկայացնելով ճառագայթային ախտորոշման եղանակները՝ նշեց, որ հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե ՄՌՏ-ն հետազոտման ունիվերսալ մեթոդ է և բոլոր հարցերի պատասխանները կարելի է ստանալ այս եղանակով: «Չկա որևէ ունիվերսալ մեթոդ:
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան ավարտական դիպլոմները: Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, նախքան դիպլոմների հանձնումը, շնորհավորեց շրջանավարտներին՝ նշելով, որ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու. «Բավականին երկար, դժվար ճանապարհ անցնելուց հետո այսօր ստանում եք բակալավրի որակավորմամբ ֆարմացիա մասնագիտությամբ ձեր ավարտական դիպլոմները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար:
Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները:
«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը». Հովհաննես Թումանյանի այս խոսքերն ավելի քան բնորոշում են այն համոզմունքները, որով երկար տարիներ առաջնորդվում է հնդեվրոպաբան, լեզվագետ, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ, Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հենրիետա Սուքիասյանը: