Նորություններ

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատեց բուհի 2020 թվականի բյուջեի նախագիծը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ 6 հարցերից կազմված օրակարգով, նիստին ներկա էին խորհրդի 21 անդամները: Օրակարգի հաստատումից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով բուհի տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ ուսումնական, գիտական, միջազգային, կլինիկական և ֆինանսական ուղղություններով: «ԵՊԲՀ-ի հաջողություններն ակնառու, առարկայական և շոշափելի են:

16/01/2020

Ապագա ուռուցքաբանի նպատակն է ներդրում ունենալ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործում

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակառու Շուշան Հովսեփյանը մեծացել է բժիշկների միջավայրում, մայրը նույնպես բժիշկ է: Մասնագիտությունն ընտրելու վերջնական որոշումը կայացրել է դժվարությամբ, սակայն ոչ մի րոպե չի զղջում և ամեն օր ավելի է համոզվում, որ ճիշտ ճանապարհի վրա է։ 

14/01/2020

Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը շատերին է հայտնի որպես երիտասարդ և փորձառու բժիշկ: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա տարբեր բարդ վիրահատությունների արդյունքում բազմաթիվ կյանքեր է փրկել:

13/01/2020

Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող չարորակ ուռուցքներից մեկն է։ Ավելի քան մեկ դար բուժման միակ մեթոդը համարվել է վիրահատությունը, երբ նոր զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները դեռևս մեծ չէին: 

13/01/2020

Ուսանողների քայլերը՝ զարգացող ֆիզիոլոգիային հավասար

Ֆիզիոլոգիայի զարգացումն անընդհատ գործընթաց է, որն ամեն տարի նորանոր գիտական բացահայտումների է հանգեցնում, որի պատճառով էլ այս ոլորտի գիտելիքները շարունակաբար լրացնելու անհրաժեշտություն է առաջանում:

10/01/2020

Տեսադասախոսությունների միջոցով կրթական նյութերն ավելի հասանելի են սովորողներին

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի գործունեության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում թվային համալսարանի զարգացման աշխատանքները: Տեսադասախոսությունների միջոցով կրթական նյութերն էլ ավելի հասանելի դարձնելը՝ կենտրոնի քաղաքականության կարևոր բաղադրիչ է: 

10/01/2020

ԵՊԲՀ Գիտակրթական ոլորտը 2019-ին նշանավորվեց «Հետազոտության հիմունքներ» նոր առարկայի ներդրմամբ

Գիտակրթական ոլորտը 2019 թվականին նշանավորվեց 2-րդ կուրսեցիների համար նախատեսված «Հետազոտության հիմունքներ» նոր առարկայի ներդրմամբ։ 

09/01/2020

ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Հայկ Հարությունյանy oրերս կատարել են վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորման վիրահատություն՝ նուրբ էլաստիկ խողովակի տեղադրում գխուղեղի կողմնային փորոքից դեպի որովայնամզի խոռոչ ուղեղ֊ողնուղեղային հեղուկի արտահոսքի և ներծծման համար. հիվանդի կյանքին վտանգ էր սպառնում առեզորբտիվ հիդրոցեֆալիան։

08/01/2020

ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը

Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության, խաղաղության և առաջընթացի տարի։

31/12/2019