Նորություններ

Կստեղծվի ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակ

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը հյուրընկալեց ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծնողներին:

01/02/2020

Բացվեց պրոֆեսոր Վաղինակ Գրիգորյանի անվան լսարան

Բժշկական կրթության 100-ամյա հոբելյանի առիթով իրականացվող «Վերադարձ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում այսօր բացվեց ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Վաղինակ Գրիգորյանի անվան լսարան:

01/02/2020

Բացվեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հարթաքանդակը

ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 89-ամյակին: Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանին կից բացվեց ականավոր բժիշկ-գիտնականի հարթաքանդակը:

31/01/2020

Միջազգային գիտաժողով՝ աղեստամոքսային տրակտի նախաքաղցկեղային ախտահարումների թեմայով

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը շարունակում է պահպանել միջազգային համագործակցության իր ձևավորած ավանդույթները: Բժշկական կենտրոնն անցկացնելով միջազգային տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունի ավելի զարգացնել ինչպես բուժական, այնպես էլ գիտական աշխատանքները:

31/01/2020

ԵՊԲՀ գիտխորհուրդն ընտրեց ամբիոնի վարիչներ ու պրոֆեսորներ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ 2020 թվականի գիտական խորհրդի առաջին նիստը։ Գիտական խորհրդին ներկայացվեց ռազմաբժշկական ֆակուլտետի առաջարկությունը՝ ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակ սահմանելու վերաբերյալ։ 

30/01/2020

ԵՊԲՀ ասպիրանտը ցանկացած գործունեության, երևույթի, խորը, մանրակրկիտ, բազմակողմանի ուսումնասիրությունը գիտություն է համարում

Շարունակում ենք համալսարանական ընթերցողներին ներկայացնել ԵՊԲՀ սովորողներին ու երիտասարդ բժիշկ-գիտնականներին։ Ասպիրանտ Սամվել Բարդակչյանը միշտապես հետաքրքրված է եղել տարբեր երևույթների ավելի խորը ըմբռնմամբ։ Փորձել է ամեն ինչ ավելի հիմնովին հասկանալ ու պատկերացնել։

29/01/2020

ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր մեկնարկեց Հորիզոն 2020 ծրագիր շրջանակում շահած «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» նախագիծը:

24/01/2020

Այսօր պատմական օր է բուհի համար. ԵՊԲՀ ռեկտոր

Կարդալ սկզբնաղբյուրում (news.am)

24/01/2020