Նորություններ

Երևանյան «Book Fest 2019» փառատոնում ԵՊԲՀ դասախոս Արմենուհի Սիսյանը առաջին կարգի մրցանակ է ստացել

Երևանի պետական բժշկական համալսարանում ոչ միայն բժիշկներ են կրթում, այլև մշակութային կյանքում ևս ակտիվ գործունեություն ծավալելու, ստեղծագործելու ոգևորիչ օրինակ են դառնում: 

27/11/2019

ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը վերաբացվեց վերանորոգված ու բարեկարգված պայմաններով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերանորոգված ու գույքով հագեցած վերաբացվեց Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը:

26/11/2019

Ուսանողների սերը երիտասարդեցնում է դասախոսին. Ռաֆայել Մեսրոպյանը նշում է՝ առանց վստահության ճիշտ հարաբերություններ չեն ձևավորվում

Վիրաբույժի մասնագիտությունը շարունակում է ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված մասնագիտություններից մեկը համարվել, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:  Սրընթաց զարգացող այս ոլորտը շատերի համար ոչ միայն սիրելի մասնագիտություն է, այլև կյանքի հիմնական նպատակը: Ուստի շատ կարևոր է այս մասնագիտությունը ճիշտ ուսուցանել` սերունդներին փոխանցելով դրա նրբություններն ու առանձնահատկությունները:

25/11/2019

Ամեն մեծ երազանք սկսվում է երազողից. Անվանական կրթաթոշակառուն տատիկի ու պապիկի օրինակով պատրաստ է կրել սպիտակ խալաթով մարդու առաքելությունը

Աննա Գաբրիելյանը Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է, Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու: Բժշկի մասնագիտությունն է ընտրել, քանի որ դեռ մանկուց շուրջն անընդհատ սպիտակ խալաթ ու բժշկական գրականությամբ հարուստ պահարաններ է տեսել։ «Ստոմատոլոգիական բոլոր խնդիրներիս համար ունեցել եմ անձնական ստոմատոլոգիս՝ տատիկիս, իսկ մնացած բոլոր անհանգստացնող հարցերիս պատասխանները ստացել եմ վիրաբույժ-վնասվածքաբան պապիկիցս»,-պատմում է ուսանողն ավելացնելով՝ Սինելնիկովի անատոմիական ատլասը միշտապես դրված է եղել պապիկի դիմաց։

22/11/2019

Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսություն կարդաց բնածին իմունիտետի մասին

ԵՊԲՀ-ում անցկացվեց հերթական մասնագիտական դասախոսությունը՝ այս անգամ բնածին իմունիտետի մասին:
Բանախոսը ԵՊԲՀ նախկին դասախոս Սուրեն Մկրտչյանն էր, ով այժմ Շվեդիայի Կարոլինսկայի անվան համալսարանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ է:

22/11/2019

Օտարերկրացի ուսանողները բաց դասի են մասնակցել օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում

ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում անցկացվեց բաց դաս, որի ժամանակ օտարերկրացի ուսանողները հանդես եկան իրենց պատրաստած զեկույցներով:

21/11/2019

Ոսանողները կենսաքիմիա առարկայի փորձերը կկատարեն ժամանակակից մեթոդներով` ձեռք բերելով պրակտիկ հմտություններ

ԵՊԲՀ Կենսաքիմիայի ամբիոնում գործնական դասընթացներին ներդրվել է լաբորատոր աշխատանքների որակապես  նոր ոճով  կազմակերպված   մեծ  պրակտիկում:  Ընդգրկվել են բուժական, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների բոլոր խմբերը:

20/11/2019

Ապագա բժիշկը հաջողություններ է գրանցել ուժային եռամարտի մրցումներին

Ստոմատոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռոբերտ Աճեմյանը մասնակցել է հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող ուժային եռամարտի մրցումներին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

20/11/2019

Իրազեկման միջոցառում՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման մասին

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում անցկացվեց իրազեկման միջոցառում՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և հակաբիոտիկների պատշաճ կիրառման մասին: 

20/11/2019