Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ հունիսի 25-26-ը Աղվերանում կայացավ ‹‹Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրները և մարտահրավերները›› խորագրով միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ բուհերի, ՀՀԿԳՄՍ նախարարության, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ՝ Բելգիայի Լյովեն քաղաքի Թոմաս Մոր համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հիլդա Շելսը, նույն համալսարանի Լրագրության ֆակուլտետի դեկան Իրիս Դե Ռուվերը, Բարձրագույն ուսումնական հաստատութունների Եվրոպական ասոցիացիայի (European Association of Institutions in Higher Education) նախկին գլխավոր քարտուղար Յոհան Կլոեն և կառավարման խորհրդատու` Էրիկ Թամբորին: Համաժողովին ԵՊԲՀ-ն ներկայացված էր Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի 3 աշխատակիցներով:
28/06/2019Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում և հունիսի 27-ին եկել էր հրաժեշտ տալու ԵՊԲՀ ռեկտորին։
ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ հագեցած օրակարգով գիտական խորհրդի այս ուսումական տարվա վերջին նիստը:Նիստը սկսելուց առաջ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ գիտխորհրդի անդամները շնորհավորեցին ԵՊԲՀ լատիներենի ամբիոնի նախկին վարիչ, դոցենտ Հակոբ Առաքելյանին, որից հետո վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին շնորհվեց համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգի առաջին հարցը զեկուցեց բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը:
Հունիսի 22-ին Ծաղկաձորում կայացավ երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Առողջ մարմին, հզոր երիտասարդություն, կայուն ապագա» թեմայով։ Սեմինարների ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդների համար շատ կարևոր և արդիական հարցերին։
ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը հանդես եկավ զեկույցով՝ «Սննդակարգ և առողջ երիտասարդություն», որն անցավ քննարկային մթնոլորտում։ Պիպոյանը շեշտեց բժիշկների դերի կարևորությունը առողջ սնուցման, առողջ ապրելակերպի քարոզման հարցում՝ որպես այդ արժեհամակարգի կրողներ։