Նորություններ

Պրոֆեսորական պոլիկլինիկան հասանելի է դարձնում ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար

«Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում գործող պրոֆեսորական պոլիկլինիկայի նպատակն է ավելի հասանելի դարձնել ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար:

11/06/2019

Վաշինգտոնի ուռուցքաբանության համալսարանի պատվիրակությունը ԵՊԲՀ-ում էր

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբանության և գլոբալ առողջապահության պրոֆեսոր, Սիեթլի քաղցկեղի ալյանսի կրծքագեղձի կենտրոնի տնօրեն Ջուլի Գրալոուին, ինչպես նաև՝ Վաշինգտոնի համալսարանի կրծքագեղձի կենտրոնի գլոբալ ծրագրերի ղեկավար Ալիսոն Դվալաձեին և «Հենարան» հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ռեկտորի խորհրդական, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ու Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:

10/06/2019

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը նոր կայք ունի

Սիրելի համալսարանականներ, դասախոսներ և սովորողներ, տեղեկացնում ենք, որ այսուհետև, ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գործունեության մասին կարող եք տեղականալ նաև վերազինված՝ muratsan.am նոր կայքի միջոցով։

10/06/2019

Անվանի նյարդավիրաբույժը համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ

Միքայելյան համալսարանական հիվանդանոցը մայիսի 18-19-ը հյուրընկալել էր Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանին:

07/06/2019

Համալսարանական բժիշկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել 54-ամյա տղամարդու սրտի աշխատանքը

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի բուժանձնակազմի օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել 54-ամյա տղամարդու սրտի աշխատանքը:

04/06/2019

Թամարա Սարգսյանին գենետիկան գրավել է դեռ դպրոցական տարիքից

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի մասին է ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 23-րդ թողարկումը։

03/06/2019

ԵՊԲՀ 20 տարվա շրջանավարտները հավաքվել էին հարազատ բուհում

Հունիսի 1-ին ԵՊԲՀ-ում մթնոլորտը տոնական էր։ 20 տարի առաջ ավարտած բժշկականի ուսանողները հավաքվել էին միմյանց տեսնելու։ Նրանց մեծ մասն արդեն հայտնի բժիշկներ էին՝ հմտացած մասնագիտության մեջ։

03/06/2019