ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին:
11/11/2019Այս խորհրդանշական օրով Ձեզ հետ ուզում ենք կիսվել մեր գիտնականների աշնանային ձեռքբերումներով։ Երևանի պետական բժշկական համալսարանի Նեյրոգիտության լաբորատորիայի գիտական թիմն այս անգամ դարձավ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված երկու մրցույթի հաղթող, ինչի արդյունքում լաբորատորիան կհարստանա նոր մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆով և կենդանիների գազով անզգայացնելու համակարգով,
Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ:
«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում է բժշկագիտության հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանին է նվիրված ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 25-րդ մասը։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակի շնորհանդեսը, որին ներկա էին մի շարք հյուրեր, բժիշկներ, դասախոսներ և այլք:
ԵՊԲՀ քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Էրիկ Կրբաշյանը ընտրած մասնագիտության հետ զուգահեռ զբաղվում է սպորտով՝ բազմաթիվ հաջողություններ գրանցելով բադմինտոնի մրցումներում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ բժիշկ դառնալու ցանկությունն առաջացել է փոքր հասակից. թե՛ սպորտը, թե՛ բժշկությունը հոգեհարազատ են իրեն:
ԵՊԲՀ-ի և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության հուշագրի շրջանակում Ստեփանակերտում նոյեմբերի 1-ից 2-ն առաջին անգամ Արցախի շուրջ 35 բժիշկ-ստոմատոլոգի համար կազմակերպվել է շարունակական մասնագիտական կրթության դասընթաց:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ուսումնական գործընթացի համեմատական վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս նշել այն գործիքները, որոնք կարող են նպաստել թույլ կողմերի բացահայտմանը, վտանգների հաղթահարմանն ու որակի բարելավմանը: