ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ «Հետազոտական մեթոդներ՝ առողջապահության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում՝ նախատեսված բժշկական և հանրային առողջության ոլորտներում հետազոտական աշխատանքներով զբաղվող կամ հետաքրքրված դասախոսների և ուսանողների համար։
29/05/2019Շիրակի մարզի 6 գյուղի դպրոցների աշակերտներն այսօր այցելել էին ԵՊԲՀ-ը՝ ծանոթանալու բժշկի մասնագիտությանը՝ ապագայում գիտակցված որոշում կայացնելու նպատակով:
Բժշկական համալսարանի ուսանողները շարունակում են պատվով ներկայացնել իրենց հարազատ բուհը նաև սպորտի բնագավառում։ Ապրիլին կայացած միջբուհական մրցումներում, ուժային եռամարտի՝ հենում պառկած դիրքից վարժության մրցաշարում մեր ուսանողները գրանցեցին փայլուն արդյունքներ։
Սկսած հայկական բժշկագիտության ամենավաղ շրջանից մինչև միջնադարի հայկական բժշկության զարթոնք և 1920 թվականի Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի բացման ժամանակները և թեկուզ հենց Արցախյան պատերազմում մեր բժիշկների անձնվեր ու հերոսական արարքները՝ հայ ականավոր բժշկապետները և բուժաշխատողները մշտապես կապված են եղել ազգային մշակույթի, պատմության լեզվի, կրոնի և ազգային ինքնագիտակցության հետ՝ իրենց համամարդկային, ամենամարդասիրական մասնագիտությունը միախառնելով հայրենիքի հանդեպ ունեցած անկեղծ սիրուն: Ե
Այս տարին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի աշխատակիցների համար հոբելյանական է։ Կլինիկան Հայաստանի միակ գիտաբժշկական կենտրոնն է, որի աշխատակիցները կլինիկական գործունեությանը զուգահեռ կատարում են գիտական հետազոտություններ` դրանք տպագրելով տեղական և արտասահմանյան գիտա-գործնական հանդեսներում:
Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող 8-րդ նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին գիտական խորհրդի հանդիսավոր նիստում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած 6-րդ նոբելյան մրցանակակիր Հարալդ զուր Հաուզենն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ: