Նորություններ

«Հնդկական մշակութային երեկո 2018». համերգային ծրագիր` հնդկական պարերով, երգերով և խոհանոցով

ԵՊԲՀ հնդիկ ուսանողների կողմից ավանդույթ է «Հնդկական_մշակութային երեկո» միջոցառման անցկացումը, որն ամեն տարի մեկ հարկի տակ է համախմբում ինչպես սովորողների և դասախոսների, այնպես էլ Հայաստանում բնակվող հազարավոր հնդիկների: Կազմակերպված երեկոն մասնակիցների համար հնդկական մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն էր: 

24/11/2018

Ուրոլոգները հանդիսավոր պայմաններում ստացան իրենց ավարտական դիպլոմները

Նախորդ տարի ձևավորված ավանդույթի համաձայն ԵՊԲՀ  Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի 2015-2018թթ. ուսումնական տարիների Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատորները իրենց ավարտական դիպլոմները ստացան Ռուսական արվեստի թանգարանում:

24/11/2018

ԵՊԲՀ-ի և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանների միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց

Գիտական խորհրդի հանդիսավոր նիստն այսօր նշանավորվեց հուշագրի ստորագրմամբ, ինչպես նաև նշվեց բժշկագիտության անվանի ներկայացուցիչներ, պրոֆեսորներ Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի 120-ամյակները:

23/11/2018

Կայացավ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գիտական ակումբի առաջին հանդիպումը

iMOON-ի ակումբի առաջին հանդիպման ընթացքում ակումբի մենթոր, ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց գիտականակումբի նպատակն ու պլանավորվող նախագծերը: Ակումբը փորձելու է միավորել իմունոլոգիայի չբացահայտված աշխարհով հետաքրքրվածներին և իրականացնել ինչպես հետազոտական, այնպես էլ առողջապահական մի քանի ծրագրեր:

22/11/2018

«Վերնատուն» երգչախումբը մասնակցեց Աշոտ Աբրահամյանի 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողովին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ հայ լեզվաբան, պրոֆեսոր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, մանկավարժ Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողով, որին մասնակցում էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և ԵՊԲՀ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը:

21/11/2018