Համաձայն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալների՝ 2023թ. Եվրոպական միության վեց երկիր հաղորդել է կարմրուկի 9 հաստատված դեպքի մասին, այդ թվում՝ Ավստրիայում (1), Գերմանիայում (2), Ֆրանսիայում (3), Իտալիայում (1), Սլովակիայում (1) և Իսպանիայում (1):
16/03/2023Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։ Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի չափաբաժինը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը: Ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 000 մահ։
Վերջերս Կամբոջայի իշխանությունները հայտնեցին, որ Պրեյ Վենգ նահանգում 11-ամյա աղջիկ մահացել է H5N1 վիրուսից, որն ավելի հայտնի է, որպես «թռչնագրիպ»: Զուգահեռաբար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ մարդկանց մոտ թռչնագրիպի աճող դեպքերը անհանգստացնող են։
«Հերացի» վերլուծականը շարունակում է առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հրապարակումների շարքը, որի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունն բարեփոխման նպատակների, առավելությունների և հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է ֆիզիկական թերակտիվությունը: Գիտնականների կողմից հավաքվել է տպավորիչ ապացուցողական բազա ֆիզիկական թերակտիվության կապի մասին այնպիսի լայն տարածվածություն ունեցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, կաթվածը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, կրծքագեղձի և հաստ աղու քաղցկեղը և այլն:
Ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության և հաշմանդամության առաջատար պատճառներից են, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Բնակչության ծերացումը ժողովրդագրական հիմնական խնդիրներից է ամբողջ աշխարհում, որը պահանջում է առողջապահական և սոցիալական պաշտպանության համակարգերի աշխատանքի վերագնահատում՝ ավելացած ծանրաբեռնվածության պայմաններում:
Առողջապահության ոլորտի բարեփոխումների կարևոր և հիմնական նպատակներից է ապահովել բնակչության համար առողջապահական ծառայություններիի հասանելությունը, որպեսզի ոչ մի քաղաքացի, առողջական խնդիրներ ունենալու դեպքում, չբախվի ֆինանսական խոչընդոտների: