ՌԴ Ն. Ի. Պրիոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև կնքված 2017-2018 ուսումնական տարվա շարժունության ծրագրի շրջանակում՝ ԵՊԲՀ-ում արտադրական պրակտիկա անցավ 6 ուսանող:
23/07/2018«Հերացի» ինովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) և Ֆարմակոլոգիայի ամբիոնի համագործակցության շնորհիվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել ԵՊԲՀ շրջանավարտ Վարդան Քարամյանը, ով Տեխասի տեխնոլոգիական համալսարանի բժշկագիտական կենտրոնի դեղագիտության դպրոցի դոցենտ է և դեղագիտական ամբիոնի վարիչի տեղակալը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԵՊԲՀ-ում հանդիպեց բժշկական համալսարանի սովորողներ հետ։ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը նշեց, որ այսօր հրավիրված հանդիպման նպատակն է քննարկել հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող մի շարք հարցեր, նոր մոտեցումներ, ինչպես նաև անդրադառնալ առողջապահության ոլորտը բժիկ-մասնագետներով ապահովելու կարևոր հարցին։
Շաբաթվա սկզբին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի վաստակավոր գիտնական, Էլեկտրական, Կոմպյուտերային և կենսաբժշկական ինժեներիայի պրոֆեսոր Ստանիսլավ Էմելիանովը։ Անվանի մասնագետը դասախոսեց ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ScienceHub™ ինտերակտիվ միջոցառման ընթացքում, որը արդեն երկրորդ անգամ է անցկացվում։
Կանադայի Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Վելումյանը 2018 թվականի մարտից նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ:
Հարգելի դիմորդներ և ծնողներ, ներկայացնում ենք 2018 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունված դիմորդների ցանկը:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսիի բժշկական դպրոցի ռադիոլոգիայի պրոֆեսոր, կրծքային ճառագայթային ախտորոշման բաժնի ղեկավար Պիեր Մալդջյանի դասախոսությունը «Համակարգչային շերտագրության նորագույն զարգացումները սրտակրծքային պատկերներ ստանալու համար» թեմայով
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան 1-ին պետական բժշկական համալսարանների միջև կնքված համագործակցության համաձայնագրի 2017-2018թթ. ուսումնական տարվա ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում՝ ԵՊԲՀ-ում փոխանակման ծրագրով արտադրական պրակտիկան է անցել Սեչենովի համալսարանի 10 ուսանող: