ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօր հրավիրված նիստի հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կրթության որակի բարելավմանը։
07/11/2018Գիտական խորհրդի նոյեմբերի 7-ի նիստը եզրափակվեց Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների մրցույթի անցկացմամբ:
Այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին անվանական կրթաթոշակներ շնորհվեց:
Անգնահատելի է գիտության դերը յուրաքանչյուր համալսարանի գործունեության մեջ։ Գիտությունն է խթանում առաջընթացը, նոր գաղափարները և ինովացիաները։ Հենց այդ նույն սկզբունքը գործում է նաև բժշկական համալսարանում։ Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ից 30-ը բժշկական համալսարանում տեղի կունենա ամենամյա «Գիտության շաբաթ 2018» գիտական միջոցառումը, որը ստեղծված է ամփոփելու նախորդ տարվա հետազոտություններն ու ձեռքբերումները բժշկագիտության ոլորտում։
FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի կողմից կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելության ընթացքում ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռաֆայել Ջուստը դասախոսեց ԵՊԲՀ-ում:
ԵՊԲՀ-ում կայացվել է համապատասխան որոշում, որի համաձայն անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, իսկ գերազանց սովորողները 50 տոկոս զեղչով:
Այս շաբաթ ևս Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց խոշոր գիտնականի: FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի կողմից կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում ԵՊԲՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ աշխարհահռչակ գիտնական, ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, կգթ., պրոֆեսոր Ռաֆայել Ջուստը: Գիտնական, ով կանգնած է «Ուղեղի նախաձեռնություն» համաշխարհային նախագծի հիմքերում:
ԵՊԲՀ կարմիր դահլիճն այսօր համախմբել էր մեր բուհի երաժշտասերներին, համալսարանականները «Սպեղանի» երգչախմբի համերգային ծրագիրը վայելելու հնարավորություն ունեցան:
Երեքշաբթին ԵՊԲՀ-ում գիտական էր։ Հոկտեմբերի 30-ին 6-րդ լսարանում Ուսանողական խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության կողմից` Բրիտանական կենսաբանների ընկերության (the Company of Biologists) աջակցությամբ կազմակերպվել էր համաժողով` «Բացահայտելով հիվանդության մեխանիզմները» խորագրով։