Նորություններ

ԵՊԲՀ դոցենտ Արտակ Հեբոյանը՝ կրկին աշխարհի ամենաազդեցիկ գիտնականների լավագույն 2%-ի շարքում

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագրի ղեկավար, Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Հեբոյանը 2026 թվականին ևս ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ գիտնականների լավագույն 2%-ի վարկանիշային ցանկում

14/10/2026

ԵՊԲՀ պատվիրակությունը` ECCES 2026 միջազգային գիտաժողովին

«Բժշկական կրթության զարգացումը․ միջազգայնացում, նորարարություն և ակադեմիական հաջողություններ» խորագրի ներքո հոկտեմբերի 12-13-ը Թբիլիսիում անցկացվում է ECCES 2026 բժշկական կրթության միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի գլխավորությամբ։

14/10/2026

Ճանաչողական քայլարշավ Տավուշում

Հոկտեմբերի 11-ին Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը և Ուսանողական խորհրդարանը կազմակերպել էին ճանաչողական քայլարշավ դեպի Տավուշի մարզի Դիլիջան քաղաք։

13/10/2026

Անցկացվել է հրդեհի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանության օբյեկտային վարժանք

«Հերացի» հիվանդանոցային համալիրում անցկացվել է օբյեկտային վարժանք՝ «Հրդեհի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով։

12/10/2026

ԱՀԿ SORT IT դասընթացի երրորդ մոդուլը` բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվում է Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մասնագետների համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR) հովանու ներքո ․․․

12/10/2026

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտը Հայաստանում տարբեր ծրագրերով խթանում է առողջ և ակտիվ ծերացումը

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտ Մարիամ Հակոբյանը մասնագիտությամբ լոգոպեդ է՝ հարբժշկական մասնագետ։ Մասնագիտական գործունեության ընթացքում նա հիմնականում աշխատել է երեխաների հետ։

12/10/2026

Դասընթաց՝ նվիրված արտակարգ իրավիճակներում առողջապահության կազմակերպմանը

Բժշկական մայր բուհում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնագետները «Առողջապահության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» դասընթացի շրջանակում ուսանողների համար անցկացրել են մեկօրյա գործնական դասընթաց՝ նվիրված զանգվածային տուժածներ արտակարգ իրավիճակների կառավարմանն ու արդյունավետ արձագանքմանը։

09/10/2026

Բժշկական համալսարանը հյուրընկալեց Չեխիայի խորհրդարանի Սենատի անդամներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը:

08/10/2026

Մանկաբուժությունը՝ Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի կարևոր ուղղություններից

Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (Children’s Hospital Los Angeles – CHLA) ծրագրերի մենեջեր Ժենյա Ղազարյանի հետ աշխատանքային հանդիպում ունեցան կոնգրեսի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կազմակերպական խորհրդի անդամներ՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը։

08/10/2026