Դինեշ Փենդհարքար… Ամերիկայի Կլինիկական ուռուցքաբանության միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար, Հնդկաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահ, Հնդկաստանի Կլինիկական ուռուցքաբանության եւ մանկական ուռուցքաբանության միության նախկին նախագահ, Ասիայի Ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր…
02/03/2018Անցնող ձմռան երեք ամիսներին ևս «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլները նորածիններին փրկելու նպատակով ուղևորվել են Հայաստանի բոլոր մարզեր և Արցախ:
Համալսարանի միջազգային համագործակցության ընթացքին և հեռանկարներին էր նվիրված ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն իր զեկույցում ներկայացրեց կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու հետագա ծրագրերը: Նա անդրադարձավ այն բոլոր միջազգային կրթական ծրագրերին, որոնց անդամակցում է ԵՊԲՀ-ն:
Հնդիկ ուսանողներին վերաբերվող հարցերն էին այսօր Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար Գիտեշ Սարմայի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հանդիպման առանցքում:
Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ԼՕՌ պրակտիկայում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում արդեն ներդրվել են լազերային վիրահատություններ ԼՕՌ օրգանների հիվանդությունների կապակցությամբ:
2017 թվականի նոյեմբերի 15-ից Փարիզի համալսարանի պրոֆեսոր և Necker մանկական հիվանդանոցի բաժնի ղեկավար, անվանի պրոֆեսոր Ալեն Հովնանյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը: Հյուրընկալվող խմբի անդամները Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող լրատվամիջոցների լրագրողներ ու խմբագիրներ են, հանրային կառույցների հաղորդակցության բաժինների ղեկավարներ, ինչպես նաև հասարակական ճանաչում ունեցող անձինք:
«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժի 65-ամյա հոբելյանի առթիվ զրուցել ենք նրա հետ՝ հետաքրքիր մանրամասներով լեցուն կյանքի ու գործունեության մասին: