ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողների հետ: Նա նշեց, որ հանդիպման նպատակն ինչպես առաջին, այնպես էլ բարձր կուրսի ուսանողների կողմից իրենց հուզող հարցերին անդրադառնալն է և դրանց լուծման ուղիները գտնելը: Հանդիպումն անցավ կառուցողական և արդյունավետ մթնոլորտում:
13/10/2017Բժշկական համալսարանում անցկացվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» «Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կառուցվածքային զարգացում՝ համաձայն Զալցբուրգի սկզբունքների» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Բժիշկ Ջոն Բիլեզիկյանը բժշկության և դեղագործության պրոֆեսոր է: «Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» և Նյու Յորքում գործող Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչն այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ «Օստեոպորոզ նոր մոտեցումներ» թեմայով դասախոսությամբ:
Հոկտեմբերի 16-ից ԵՊԲՀ-ում կգործի իրավաբանական կլինիկա:
Ուսանողների շահերը և իրավունքները պաշտպանելու և Կլինիկայի աշխատանքները համակարգելու է իրավաբան Տիգրան Խաչիկյանը:
Կարդալ սկզբնաղբյուրում
Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին այսօր բժշկական համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ: