Նորություններ

ԵՊԲՀ-ում անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական բժշկական համալսարանում մայիսի 31-ին և հունիսի 1-ին, անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը, որի նպատակն էր բացահայտել ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և քննարկումների միջոցով փորձել գտնել ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները:

01/06/2018

Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր

ԵՊԲՀ-ում այսօր անցկացված գիտական խորհրդի նիստը մեկնարկեց համալսարանական հիվանդանոցների 2017 թվականի գործունեության հաշվետվությամբ: Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների անցած տարվա գործունեությունը:

30/05/2018

ԵՊԲՀ գիտնականները շարունակում են տպագրվել միջազգային ազդեցիկ ամսագրերում

Այս անգամ և ընդամենը մեկ օր տարբերությամբ «Free Radical Biology and Medicine» (5-ամյա ազդեցության գործոնը՝ 5.9) և «Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry» (ազդեցության գործոնը 4.2)՝ երկու հեղինակավոր ամսագրերում կարող եք արդեն գտնել Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի աշխատակիցների անուները և հպարտանալ:

30/05/2018

Բժիշկը նաև բարեկրթության խորհրդանիշ է. սեփական օրինակով ապացուցել է քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանը

Հավանաբար քչերը գիտեն, որ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը բժշկական թրուենթիզմի վառ ներկայացուցիչ էր: Հակոբյանների ընտանիքին ենք նվիրում «Բժշկի ուղին» շարքի 16-րդ թողարկումը: Բժշկական գերդաստանի պատմությունը մեզ է ներկայացնում Հակոբյանի կրտսեր դուստրը՝  ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Մարիա Հակոբյանը:

30/05/2018

ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, որն այսօր բացեց դռներն այցելուների առաջ եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով: Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկներն, այլև այս օրերին համալսարանում ընթացող Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովի մասնակիցները: 

26/05/2018

ԵՊԲՀ ուսանողը Wege Prize ամերիկյան հայտնի մրցույթի մրցանակակիր

Wege Prize-ը ամենամյա մրցույթը կազմակերպվում է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Գրենդ Րեփիդս քաղաքում գտնվող Ֆերրիսի նահանգային համալսարանի (Kendall College of Art and Design, Ferris State University) կողմից: Վերջինիս նպատակն է միջազգային հարթակում բարձրացնել աշխարհում առկա արդի բնապահպանական խնդիրները և առաջարկել շահավետ բիզնես-լուծումներ շրջանային տնտեսության կոնցեպտում: Այս տարի մրցույթին CarpeJur թիմի կազմում մասնակցում էր նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նաթելլա Ղարիբյանը։ Միջբուհական թիմի կազմում ընդգրկված էին ուսանողներ Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային և Երևանի պետական բժշկական համալսարաններից։

25/05/2018

Արա Դարզին բաց դասախոսություն կունենա ԵՊԲՀ-ում

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին կդասախոսի Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ):

25/05/2018

Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին

ԵՊԲՀ-ն մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մի քանի տասնյակ բժիշկ-մասնագետների: Ստոմատոլոգիայի ոլորտի առաջատարները, որոնց թվում էին նաև մեր հայրենակիցները Հայաստան են ժամանել Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով, որն այսօր առավոտյան մեկնարկեց համալսարանի Կարմիր դահլիճում: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն  ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները, համատեղ կմշակեն դրանց լուծման բանաձևերը:

24/05/2018

ԵՊԲՀ շրջանավարտ Կարինե Սարգսյանը Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր

2017 թվականի նոյեմբերից Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի տնօրեն Կարինե Սարգսյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:

24/05/2018