ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Նիդերլանդների թագավորության հանրային առողջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի աջակցությամբ «Հերացի» հիվանդանոցային համալիրում իրականացնում է hակամանրէային դեղերի (ՀՄԴ) նկատմամբ կայունության հետազոտության ծրագիր:
01/02/2018Պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը բժշկական համալսարանի ամենավառ անհատականություններից է: Կյանքի տարբեր իրավիճակներում, աշխատանքում իր սկզբունքայնությամբ միշտ աչքի ընկնող մասնագետը համալսարանական տարաբնույթ միջոցառումների ակտիվ մասնակիցն է:Վստահ է, որ երիտասարդներ, ապագա բժիշկներ կրթելու պատասխանատու գործում սեփական օրինակը գերակա է: Լինել ազնիվ, ունենալ արդարության զգացում, ծանոթ լինել սեփական երկրի մշակույթին ու պատմությանը. սա անկախ մասնագիտությունից ԵՊԲՀ դասախոսի կրթված լինելու մշտարթուն պահանջներն են:
Կարդալ սկզբնաղբյուրում.
Կարդալ սկզբնաղբյուրում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
2017թ. դեկտեմբերի 31-ից Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր, Բոստոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը համատեղությամբ կհանդիսանա նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:
Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի և Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի գլխավորությամբ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: