«ԵՊԲՀ ուսանողական գիտությունը աշխարհի տարբեր գիտական հարթակներում» խորագրի ներքո այսօր ևս ներկայացնում ենք գիտության մեջ ընդգրկված միանգամից երեքի մեր ուսանողներին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներ՝ Թամարա Հարությունյանը, Մանուշակ Ավագյանը և 4-րդ կուրսի ուսանող՝ Լիանա Հայրապետյանը, ովքեր հանդիսանում են բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներ, հրավեր էին ստացել մասնակցելու Սոֆիա քաղաքում անցկացվող «16-րդ Միջազգային բժշկագիտական կոնգրես»-ին: Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 700 ուսանողներ մոտ 60 երկրից:
06/06/2017«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառմանը հաջորդեց հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի նոր՝ վերանորոգմած մասնաշենքի բացումը:
Ստեղծագործելու կարողությունը բնավ պայմանավորված չէ մասնագիտությամբ: Նկարիչների միության ցուցասրահում այսօր բացվեց բժիշկ նկարիչների եռօրյա ցուցահանդես՝ «Արարում են բժիշկ-գեղանկարիչ Արամ Շահվերդյանի կոլեգաները և զարմիկները» խորագրով:
«Փրկել հիվանդին» առաջադրանքը ԵՊԲՀ սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում այսօր ուղղված էր ոստիկանական համակարգի ներկայացուցիչներին:
«Ուսանողական գարուն»-ի անցկացմամբ մեկնարկեցին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Դահլիճը լի էր անսահման էներգիայով ու տոնական տրամադրությամբ։ Երաժշտական և պարային ելույթներին լրացնում էին ուրախ հումորային համարները։
Համաշխարհային բանկի Ռազմավարության և գործառնությունների տնօրեն տիկին Մարիամ Ջ. Շերմանը և Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն տիկին Մերսի Տեմբոնն այցելեցին ԵՊԲՀ սիմուլյացիոն ուսումնական կենտրոն:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստում ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը ներկայացրեց համալսարանական հիվանդանոցների 2016թ. գործունեության հաշվետվությունը:
Այսօր Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից ստացել ենք պաշտոնական նամակ այն մասին, որ տեղի պաշտոնական մարմինները պաշտոնապես ճանաչվում են բժշկական բոլոր մասնագիտություններով ԵՊԲՀ բազային կրթության որակավորումը:
Այս օրերին Հայաստանում գտնվող ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի պատվիրակության անդամները` գիտության, հետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի և Պոսդամի քաղաքապետ Յան Յակոբսի գլխավորությամբ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել են բժշկական կրթության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: