Նորություններ

Հաստատվել են սովորողների վարքագծի կանոնները

Հարգելի՛ սովորողներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի 2017 թվականի հրամանով հաստատվել են սովորողների վարքագծի կանոնները (ներքին կարգապահական կանոններ), որոնք ուժի մեջ կմտնեն 2017 թվականի նոյեմբերի 1-ից:

24/10/2017

Երիտասարդները որպես գիտության շարժիչ ուժ

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի արդեն ավանդույթ դարձած հանդիպումը երիտասարդների հետ: Պրոռեկտորը ներկայացրեց համալսարանի որդեգրած քաղաքականությունը գիտահետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման և նրանց աշխատանքների խրախուսման ուղղությամբ:
 

20/10/2017

Ջոն Բիլեզիկյան. Հայ պրոֆեսորի խորհուրդը երիտասարդ բժիշկներին՝ երբեք մի՛ հուսահատվեք

Համեստ և շփվող ամերիկահայ պրոֆեսոր, բժիշկ Ջոն Բիլեզիկյանը Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը: Բժշկության և դեղագործության պրոֆեսորը, օստեոպորոզի դեմ պայքարի մասնագետը հիմնել է Միացյալ Նահանգներում առաջատար բաժանմունքներից մեկը – Էնդոկրինոլոգիայի բաժանմունքը Կոլումբիայի համալսարանում: 

20/10/2017

Աշխարհահռչակ պրոֆեսորները համալրում են ԵՊԲՀ պրոֆեսորների շարքերը

Նոյեմբերի 1-ից պրոֆեսոր Արա Վափորչյանը, ով հանդիսանում է աշխարհի խոշորագույն Թեքսասի Համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի թորակալ և կարդիովասկուլյար վիրաբուժության ամբիոնի վարիչը, ինչպես նաև կլինիկական կրթության և վերապատրաստումների գծով տնօրենը, համատեղությամբ կլինի նաև ԵՊԲՀ ուռուցքաբանության և վիրաբուժության ամբիոնների պրոֆեսոր: 

19/10/2017

Հայ բժշկի հաջողությունը միջազգային ասպարեզում

Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական ակնաբուժության ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբույժ Թամարա Գևորգյանը զբաղեցրել է առաջին տեղը ավստրիական Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարի ընթացքում:
 

18/10/2017

Արա Նազարյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

Հարվարդի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արա Նազարյանը 2017թ. նոյեմբերի 1-ից կհանդիսանա նաև ԵՊԲՀ օրթոպեդիկ վիրաբուժության այցելու պրոֆեսոր:
 

17/10/2017

Կլինիկական օրդինատորների հետ քննարկվեցին կարևոր հարցեր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 14-ին հանդիպեց կլինիկական օրդինատորների հետ: Հանդիպման առանցքը կլինիկական օրդինատորների խնդիրների լուծմանն ու հետագա անելիքներին էր ուղղված: Օրդինատորների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց ԵՊԲՀ ռեկտորը տվեց սպառիչ պատասխաններ:
 

16/10/2017

Հանդիպում ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողների հետ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողների հետ: Նա նշեց, որ հանդիպման նպատակն ինչպես առաջին, այնպես էլ բարձր կուրսի ուսանողների կողմից իրենց հուզող հարցերին անդրադառնալն է և դրանց լուծման ուղիները գտնելը: Հանդիպումն անցավ կառուցողական և արդյունավետ մթնոլորտում:

13/10/2017

ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը

Բժշկական համալսարանում անցկացվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ»  «Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կառուցվածքային զարգացում՝ համաձայն Զալցբուրգի սկզբունքների» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը:

12/10/2017